«Տիկի՛ն Զոհրաբյան, թագավորություն հռչակելու կարիք չունենք». Սոս Ավետիսյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» վերաբերյալ նախագծին՝ ասաց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ կորոնավիրուսով պայմանավորված՝ լուրջ վտանգ կա բնակչությանը հավաքելու և քարոզչություն իրականացնելու համար:
«Մենք թե՛ օնլայն, թե՛ օֆլայն քարոզչությանը կողմ ենք, բայց մեր քաղաքական հավատամքն է՝ ուղիղ գնալ ու տեսնել քաղաքացիներին: Այն ժամանակ, երբ Սահմանադրություն են գրել, չեն պատկերացրել, որ կարող է լինել նման արտակարգ դրություն, որովհետև արտակարգ դրության այս պարագան այնպիսին է, որ սա սողացող թիրախ է, և դա կարող է վերաբերել նաև ապրիլի 5-ի հանրաքվեին»,- նշեց պատգամավորը:
Դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ պատգամավորն ասաց, որ թագավորություն հռչակելու ոչ կարիք, ոչ դրա մշակութային հիմքեր չկան և չեն կարող լինել, ուստի այդ ամենն իրենց իշխանությանը բնորոշ երևույթ չէ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում