ՌԴ֊ում 10 օր շարունակ կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի թիվը 10.000-ից պակաս է
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/virus-rus-5.jpg)
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 946֊ով՝ ընդհանուր թիվը դառնալով 353 հազար 427։
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները։ Այսպիսով, տասն օր շարունակ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը 10 հազարից չի ավելանում։ Վարակի դեպքերի օրվա աճը կազմել է 2,6 տոկոս, ինչպես նախորդ օրն էր։