Ֆլորենցիայում առաջին անգամ տոնական օրերին բաց կլինեն գլխավոր թանգարանները
Ֆլորենցիայում առաջին անգամ տոնական օրերին բաց կլինեն գլխավոր թանգարանները: Այդ մասին հայտնել է La Repubblica-ն: Առաջին անգամ Տոսկանայի ամենահայտնի թանգարանները՝ Ուֆիցիի պատկերասրահը, Ակադեմիան, Բոբոլի եւ Պալացիո Պիտիի այգիներն այցելուների համար բաց կլինեն տոնական օրերին՝ դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 6-ը՝ ժամը 08:15-ից մինչեւ 18:50-ը:
Ուֆիցին եւ Պալացիո Պիտին կաշխատեն նաեւ Սուրբ Ծնունդի նախօրյակին եւ տարվա վերջին օրը:
«Ավելի վաղ մենք երբեք մեր թանգարանները չենք բացել Սուրբ ծնունդի եւ Աստվածհայտնության միջեւ ընկած տոնական ժամանակաշրջանում,-պատմել է Ուֆիցիի պատկերասրահի տնօրեն Էյկե Շմիդտը:-Ամբողջ ընտանիքով եկեք դիտելու բացառիկ ցուցադրանքները», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: