Բաժիններ՝

35 տարի առաջ Այզեկ Ազիմովը կանխատեսել է, թե ինչպիսին կլինի աշխարհը 2019թ.

Ինչո՞ւմ էր ճիշտ և ինչո՞ւմ սխալ ֆանտաստ գրողը։

35 տարի առաջ գրող Այզեկ Ազիմովին խնդրեցին կիսվել իր այն պատկերացումներով, թե ինչ է սպասում մեզ ապագայում։ Գիտնականի կանխատեսումները զարմանալիորեն ճշգրիտ էին։

Լինելով գիտաֆանտաստիկ գրականության կնքահայրերից մեկը՝ Այզեկ Ազիմովն առանձնանում էր ապագան տեսնելու բավականին լավատեսական կանխատեսումներով։

1984թ. նախօրեին «Star» թերթի հետ հարցազրույցում նա ասել էր.

Կարդացեք նաև

«Եթե մենք փորձենք 35 տարի առաջ նայել, այսինքն՝ այն ժամանակահատվածի համար, ինչ և Ջորջ Օրվելը 1949թ., երբ հրապարակեց իր «1984» վեպը, ապա մենք պետք է սպասենք հետևյալին՝ միջուկային պատերազմի բացակայություն, տոտալ կոմպյուտերիզացիա և տիեզերքի յուրացում։

Իսկ հիմա, հիմնվելով անցյալի փորձի վրա, եկեք համեմատենք, թե որքան մոտ ենք մենք Այզեկ Ազիմովի կանխատեսումներին։

1. Միջուկային պատերազմի բացակայություն և միջուկային մարտագլխիկների հետագա արտադրություն։

Այզեկ Ազիմովի կանխագուշակությունը կատարվել էր 1980-ականներին, Խորհրդային Միության և ԱՄՆ-ի միջև Սառը պատերազմի շրջանում։ Զարմանալի չէ, որ Ազիմովն առաջին տեղում դնում է հենց միջուկային պատերազմի սկիզբը։

«Եթե ԱՄՆ-ը ու ԽՍՀՄ-ը միմյանց դեմ հանդես գան դեռ մինչև 2019թ. սկիզբը, ապա ոչ մի իմաստ չունի քննարկել, թե մեզ ինչ կյանք է սպասվում այդ հակամարտությունից հետո»,- ասել էր Ազիմովը։

Դրա համար էլ մեծ գրողը ենթադրում է, որ «ոչ մի միջուկային պատերազմ էլ չի լինի», թեպետ և խոստովանում է, որ պարտադիր չէ, որ այդպես լինի։

Այզեկ Ազիմովը բավականին երկար է ապրել, որպեսզի տեսներ Սառը պատերազմի ավարտը։ Աշխարհն այնքան բիոպոլյար չէր, ինչպես որ 80-ականներին էր, և միջուկային պատերազմից նույնպես հաջողվեց խուսափել։

Այնուամենայնիվ, միջուկային սպառնալիքի մակարդակը չի նվազի այնքան ժամանակ, քանի դեռ երկրներն իրենց զինանոցում ունեն այդ մահաբեր զենքը։ Բայց որքա՞ն երկար դեռ միջուկային երկրների հնգյակը՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը, ձեռնպահ կմնան լիակատար միջուկային զինաթափումից։ Եվ արդյո՞ք միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերից ազատ աշխարհը միայն ուտոպիա է ներկայացնում։

Այսօր աշխարհում կա 15000-ից ավելի միջուկային մարտագլխիկ, որոնք տեղակայված են 9 երկրներում։ Նրանցից 2800-ը գտնվում են ԱՄՆ-ում ու Ռուսաստանում և բերված են լիակատար մարտական պատրաստվածության։ Միևնույն ժամանակ՝ միջուկային պատերազմի հավանականությունը հիմա գերազանցում է 1962թ. Կարիբյան ճգնաժամի ժամանակները։

2. Համակարգիչներ՝ յուրաքանչյուր տանը։ Դրան կհետևեն ռոբոտները։

Ազիմովն ասել է.«Ոչ մի կասկած չկա այն բանում, որ կոմպյուտերիզացիան նոր-նոր սկսում է թափ հավաքել։ Հաշվողական մեքենաները դարձել են աշխարհում ընդհանուր առմամբ զարգացած երկրները կառավարելու անփոխարինելի գործիքներ, իսկ այժմ դրանք ներթափանցում են նաև մարդկանց տներ»։

Գրողը լիովին հիմնավորված կոմպյուտերիզացիան համեմատում է առաջին արդյունաբերական հեղափոխության հետ: Կանխատեսելով արագահոս փոփոխություններ՝ նա շեշտում է, որ «հասարակության աճող բարդությունն» առանց այդ մեքենաների աշխարհի գոյությունն անհնարին է դարձնում։

Այսպես, նա գուշակել է, որ «հաշվողական մեքենաներն ամբողջապես կփոխեն աշխատանքային միջավայրը։ Ավտոմատացումն արդեն հիմա 14 տոկոսով կրճատել է աշխատատեղերի քանակը՝ միևնույն ժամանակ ստեղծելով նորերը՝ թվաքանակով ավելի շատ»։ Կրկին Ազիմովը ճիշտ նկատել է, որ «ստեղծված աշխատատեղերը լրիվ տարբերվում են նախկինում գոյություն ունեցածներից։

Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հնչեցված տվյալներով՝ տվյալ պահին մեքենաներն ու ալգորիթմները զբաղված են աշխատանքային առաջադրանքների 30 տոկոսի մեջ։ Մինչև 2022թ. այս ցուցանիշը կմեծանա մինչև 52 տոկոս։ Այդ ժամանակ արդեն ավտոմատացումը կստեղծի 133 միլիոնից ավելի աշխատատեղեր՝ նախկին, արդեն ոչ պիտանի 75 միլիոնի փոխարեն»։

Ստացվում է, որ Ազիմովի այդ գուշակությունը լիովին իրականացել է։

3. Տիեզերքի յուրացումը

Ազիմովի ամենասիրելի թեմաներից մեկը տիեզերքն է, և այստեղ նրա կանխատեսումներն առավել ճշգրիտ դուրս եկան։

Այսպես, նա գրել է. «Ռազմականացման բացակայության պայմաններում մենք կարող ենք տիեզերքն օգտագործել ոչ ռազմական նպատակների համար։ Եվ խոսքը բոլորովին էլ միջաստղային ճանապարհորդությունների մասին չէ։ Մարդիկ կարող են ապրել երկրագնդի սահմաններից դուրս։ Ստեղծելով տիեզերանավեր՝ մենք կարող ենք կառուցել տիեզերակայան ու դնել մոլորակի՝ անընդհատ ավելացող մարդկանց համար նոր տան հիմքը։ 2019թ. մենք պատրաստ կլինենք բնակեցնել Լուսինը»։

Բայց մարդկությունը դեռ շատ հեռու է լուսնային ցեղատեսակներ ստեղծելու գործարանների կամ Երկրագնդի արբանյակի վրա «արևային էլեկտրակայանների» հիմնումից։ Եվ, ցավոք, մի փոքր էլ ժամանակ կանցնի, նախքան մարդը, հնարավոր է, բնակվի Լուսնի վրա։

Բացի դրանից, Ազիմովը շոշափում է վերաբնակեցման, մթնոլորտի աղտոտվածության խնդիրներ և արդարացիորեն կանխագուշակում է շրջակա միջավայրի վրա ճնշում գործադրելու խնդրի իր հայտ գալու մասին։

Այնուամենայնիվ, նա իր հույսերի մեջ բավականին լավատես էր այն առումով, որ մինչև 2019թ. գոյություն ունեցող տեխնոլոգիաները մեզ թույլ կտան բարելավել շրջակա միջավայրի վիճակը։

Նույնիսկ, եթե Ազիմովի բոլոր կանխատեսումները ճիշտ դուրս գան, մենք, միևնույն է, կունենայինք անբավարարության զգացողություն, ասես մենք կարող էինք ավելիին հասնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս