Բաժիններ՝

Հայաստան ավտոմեքենաների ներմուծումը մեկ ամսում ավելացել է 119 տոկոսով

Հայաստան այս տարվա ապրիլին ներկրվել է 9481 ավտոմեքենա. ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 119 տոկոսով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, 2018թ. ապրիլին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա:

«Հաշվի առնելով աճի տեմպերը՝ ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում՝ Արարատյան (Նորագավիթ), Արևմտյան (Կարգո տերմինալ), Հարավային (Սիսիան), Հյուսիսային (Գյումրի), Արևեյան (Վանաձոր): Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում հունվարից սկսած շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»,- նշել է Ներսիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս