Բաժիններ՝

 «Երբ զգում եք, որ զզվել եք արդեն ամեն ինչից, Ձեզ, ինչպես հարկն է, թափ տվեք». խորհուրդներ Օշոյից

Ի՞նչ տարբերություն, թե ով է ուժեղ, ով՝ խելացի, ով՝ գեղեցիկ, ով՝ հարուստ։ Չէ՞ որ վերջին հաշվով նշանակություն ունի միայն այն, թե երջանի՞կ է արդյոք մարդը, թե՞ ոչ։ Օշոն հինդուիստական միստիկ և ոգեշնչող է։ Ողջ աշխարհում նա ավելի շատ հայտնի է՝ որպես Բագվան Շրի Ռաջնիշ։ Հրատարակվել են նրա ավելի քան 600 գրքերն աշխարհի 30 լեզուներով։

Ահա Օշոյի գրքերից ընտրված 10 լավագույն խորհուրդները։

  • Մարդիկ ամեն ինչ այնպես լուրջ են ընդունում, որ դա նրանց համար բեռ է դառնում։ Սովորեք ավելի շատ ծիծաղել։ Իմ կարծիքով՝ ծիծաղը նույնքան սուրբ բան է, որքան և աղոթքը։
  • Յուրաքանչյուր գործողություն հանգեցնում է նորմալ արդյունքի։ Պարզապես զգոն եղեք ու ուսումնասիրեք։ Հասուն մարդը նա է, ով ուսումնասիրել է իրեն ու գտել, թե ինչն է նրա համար ճիշտ, ու ինչը՝ սխալ, ինչը՝ լավ, ու ինչը՝ վատ։ Եվ շնորհիվ այն բանի, որ դա նա ինքն է գտել, նա մեծ հեղինակություն ունի։ Եթե անգամ ողջ աշխարհն այլ բան ասի, նրա համար ոչինչ չի փոխվի։ Նա առանձնահատուկ փորձ ունի, որի վրա կարող է հենվել, և դա բավական է։
  • Մենք բոլորս բացառիկ ենք։ Երբեք ոչ ոքի մի հարցրեք, թե ինչն է ճիշտ, ու ինչը՝ սխալ։ Կյանքն էքսպերիմենտ է, որի ընթացքում պետք է բացահայտել՝ ինչն է ճիշտ, ու ինչը՝ սխալ։ Երբեմն միգուցե դուք սխալ կարող եք վարվել, բայց դա համապատասխան փորձ կտա, որից դուք նույն պահին օգուտ կքաղեք։
  • Լինում են պահեր, երբ Աստված գալիս ու թակում է մեր դուռը։ Դա էլ հենց սերն է՝ մեր դուռը թակող Աստվածը, կնոջ միջոցով, տղամարդու միջոցով, երեխայի, սիրո, ծաղկի, արևամուտի կամ լուսաբացի միջոցով… Աստված կարող է դուռը թակել միլիոնավոր տարբեր եղանակներով։
  • Անսովոր լինելու ցանկությունը շատ սովորական ցանկություն է։ Թուլանալ ու սովորական լինելն իրականում անսովոր բան է։
  • Կյանքը գաղտնիք է։ Այն չի կարելի կանխատեսել։ Բայց կան շատ մարդիկ, որոնք կցանկանային ապրել կանխատեսելի կյանքով, քանի որ այդ ժամանակ վախ չէր լինի։ Ամեն ինչ որոշված կլիներ, ոչ մի բանում կասկած չէր լինի։
  • Սկզբում մեկուսացեք։ Նախ սկսեք հաճույք ստանալ ինքներդ ձեզնից։ Նախ իսկապես այնքան երջանիկ եղեք, որ որևէ նշանակություն չունենա, որ ձեզ մոտ որևէ մեկը չգա էլ. դուք լի եք, ափիբերան լցված։ Եթե որևէ մեկը ձեր դուռը չթակի էլ, ապա, միևնույն է, ամեն ինչ կարգին է։ Դուք ոչինչ բաց չեք թողնում։ Դուք չեք էլ սպասում, որ ինչ-որ մեկը կգա ու կթակի ձեր դուռը։ Դուք տանն եք։ Եթե ինչ-որ մեկը գա ձեզ մոտ, լավ կլինի, հիանալի։ Իսկ եթե որևէ մեկը չգա, նույնպես լավ է ու հիանալի։ Այդ ժամանակ դուք կարող եք մտածել ուրիշների հետ հարաբերություններ կառուցելու մասին։ Այժմ դուք դա կարող եք որպես տեր անել, այլ ոչ՝ որպես ստրուկ, որպես կայսր, այլ ոչ՝ որպես մուրացիկ։
  • Եթե դու հարուստ ես, մի մտածիր այդ մասին։ Եթե դու աղքատ ես, քո աղքատությունը լուրջ մի ընդունիր։ Եթե դու ունակ ես ապրել խաղաղության մեջ՝ հիշելով այն մասին, որ խաղաղությունը միայն ներկայացում է, ապա դու ազատ կլինես, քեզ չեն առնչվի տառապանքները։ Տառապանքները կյանքին չափազանց լուրջ վերաբերվելու արդյունք են, վայելքները՝ խաղի արդյունք։ Կյանքը որպես խաղ ընկալիր ու ուրախացիր նրանով։
  • Խիզախությունը շարժում է դեպի անհայտություն՝ անկախ բոլոր վախերից։ Խիզախությունն անվախությունը չէ։ Անվախություն պատահում է, երբ դուք ավելի ու ավելի խիզախ եք դառնում։ Խիզախության բարձրագույն դրսևորումն է անվախությունը, դա բացարձակ դարձած խիզախությունն է։ Բայց ամենասկզբում վախկոտի ու խիզախի միջև եղած տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Միակ տարբերությունն այն է, որ վախկոտը լսում ու հետևում է իր վախերին, իսկ խիզախը դրանք մի կողմ է դնում ու շարժվում առաջ։ Խիզախը դեպի անհայտություն է գնում՝ չնայած բոլոր վախերին։
  • Դուք փոխվում եք յուրաքանչյուր պահի։ Դուք գետ եք։ Այսօր այն հոսում է մի ուղղությամբ ու կլիմայով։ Վաղը կհոսի այլ ուղղությամբ։ Ես երբեք չեմ տեսել միևնույն դեմքը երկու անգամ։ Այն փոխվում է։ Այն անընդհատ է փոխվում։ Բայց պետք է ունենալ թափանցող աչքեր, որ դա տեսնես։ Այլապես անցնում է փոշին, և ամեն ինչ հին է դառնում. թվում է, թե այդ ամենն արդեն եղել է։ Լսեք ավելի գիտակցաբար։ Ինքներդ ձեզ, այլ ոչ ուրիշի։ Բաց արեք ձեր աչքերը։ Արթնացեք։ Լսեք կրկին։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս