«Զորավարը ճակատամարտի մեջ չպիտի մտնի իր չարության պատճառով…»
Աֆորիզմներ Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» տրակտատից
Ականավոր չինացի ստրատեգ և մտածող Սուն Ցզին ռազմական ստրատեգիայի մասին «Պատերազմի արվեստը» տրակտատի հեղինակն է: Այն նվիրված է ռազմական ստրատեգիային ու քաղաքականությանը: «Պատերազմի արվեստը» տրակտատն ուսումնասիրում են ողջ աշխարհի ռազմական ակադեմիաներում ու բիզնես դպրոցներում:
Շատ համաշխարհային առաջնորդներ են ոգեշնչվում այդ աշխատությամբ: Ստորև ներկայացնում ենք 9 մտքեր այդ տրակտատից:
1. Պատերազմ վարելու կանոնի իմաստն այն է, որ չհիմնվես նրա վրա, որ հակառակորդը չի գա, այլ այն բանի վրա, թե ինչպես ես կարող եմ նրան դիմավորել: Չհիմնվել նրա վրա, որ թշնամին չի հարձակվի, այլ հիմնվել նրա վրա, որ ես անհնարին կդարձնեմ հարձակումն ինձ վրա:
2. Եթե շահ չկա, մի շարժվիր, եթե չես կարողանում ձեռք բերել, նվաճել, ուրեմն գործի մի դիր զորքին: Եթե վտանգ չկա, մի պատերազմիր: Տիրակալը չպիտի զենք բարձրացնի իր ցասման պատճառով, զորավարը ճակատամարտի մեջ չպիտի մտնի իր չարության պատճառով:
Շարժվում են այն ժամանակ, երբ դա համապատասխանում է շահին: Եթե դա շահին չի համապատասխանում, մնում են տեղում:
3. Լինում են ճանապարհներ, որոնցով չեն գնում: Լինում են բանակներ, որոնց վրա չեն հարձակվում: Լինում են ամրոցներ, որոնց համար չեն մարտնչում: Լինում են արքայական հրամաններ, որոնք չեն կատարվում:
4. Մեծ ուժերով բախումներից խուսափելը վկայում է ոչ թե վախկոտության մասին, այլ իմաստության, քանի որ ինքնազոհաբերությունը երբեք և ոչ մի տեղ առավելություն չի հանդիսանում:
5. Տիրակալը չպիտի զենք բարձրացնի իր ցասման պատճառով, զորավարը ճակատամարտի մեջ չպիտի մտնի իր չարության պատճառով: Շարժվում են այն ժամանակ, երբ դա համապատասխանում է շահին: Եթե դա շահին չի համապատասխանում, մնում են տեղում:
Ցասումը կարող է կրկին ուրախության վերափոխվել, չարությունը` հրճվանքի, սակայն կործանված պետությունը կրկին վեր չի հառնի, զոհերն էլ չեն վերակենդանանա:
6. Զորավարի վարպետության մասին դատում են նրա ենթակաների ջանասիրությամբ:
7. Հակառակորդին սպանում է կատաղությունը, նրա հարստությանը` տիրանում ագահությունը:
8. 100 ճակատամարտում 100 հաղթանակ տանելը ռազմական արվեստի գագաթնակետը չէ: Թշնամուն առանց ճակատամարտելու հաղթել. ահա ռազմարվեստի գագաթը:
9. Պատերազմը խաբեության ճանապարհ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը