«Տարիներ շարունակ՝ առնվազն 2016 թվականից ի վեր, հայ-թուրքմենական օրակարգում ներառված էր այս հարցը: 2017թ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքմենստան կատարած այցի ժամանակ Բերդիմուհամեդովի հետ քննարկման առանցքային հարցերից էր էներգետիկ փոխգործակցությունը: Սակայն Հայաստանը երբեք ուղղակիորեն գազ չի ստացել Թուրքմենստանից»։
Փետրվարի 11-ին Թուրքմենստանը թուրքական Botas ընկերության հետ համաձայնեցրել է իր բնական գազի տարանցումն Իրանի տարածքով սվոփային սխեմայով: Այս մասին Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է Թուրքմենստանի hալկ մասլահատի (ժողովրդական խորհրդի) նախագահ Բերդիմուհամեդովը, հաղորդում է «Չեզոք Թուրքմենստան» պաշտոնաթերթը:
«Ադրբեջանում վերջին հարցումները ցույց տվեցին, որ այդ երկրում ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես թշնամի պետութուն, իսկ բարեկամ պետություն է համարվում Թուրքիան: Հայաստանում համեմատաբար դեռ պահպանվում է պրոռուսական կողմնորոշումը, սակայն Հայաստանում հարցումներն արձանագրեցին, որ որպես բարեկամ երկիր է ընկալվում Ֆրանսիան, ինչն աբսուրդ է»,- ստեղծված իրավիճակի ենթատեքստերին անդրադառնալով՝ նշեց փորձագետը: