Հիջաբի արգելքի դեմ բողոքի երթ՝ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ` ընդդեմ Ալիևների կլանի
Այսօր Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ ադրբեջանցի քաղաքական վտարանդիների ու ակտիվիստների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` ընդդեմ հիջաբի արգելքի: Բողոքի դուրս եկած մարդկանց ձեռքին ալիևների ընտանիքի` կլանի սերունդների լուսանկարներն են, դրոշներ:
Բողոքի մասնակիցները երթով անցել են Բեռլինի կենտրոնական փողոցներով։ Նրանք հանդես են եկել հանուն կրոնական ազատության և կրթություն ստանալու իրավունքի։
«Պատմության մեջ մտնելու համար Ամերիկան իր կայսրությունում հեղափոխություն արեց։ Իսկ մենք հիմա այստեղ ասում ենք՝ յուրաքանչյուր մարդ ազատ է ինքնուրույն որոշելու՝ ինչպես հագնվել կամ մերկանալ»,-հայտարարում էին նրանք։
Տեսանյութը` 168.am-ի:

