Անվտանգության սպառնալիքի պատճառով Թել Ավիվից Վիեննա մեկնող Austrian Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոֆիայում
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ինքնաթիռի սրահում կասկածելի առարկա է հայտնաբերվել, ինչից հետո անձնակազմը վտանգի ազդանշան է տվել։
Ynet-ի հետ զրույցում ուղևորները հայտնել են, որ միջադեպի պատճառը ինքնաթիռում ռումբի առկայության մասին անանուն հաղորդագրությունն է եղել։ Պարբերականի տվյալներով՝ օդանավում երիտասարդների պատվիրակություն է եղել, որը պետք է ելույթ ունենար ՄԱԿ-ում։ Ուղևորները տարհանվել են ինքնաթիռից։
Միջադեպը տեղի է ունեցել Թել Ավիվ մեկնող Flydubai ավիաընկերության չվերթի երկրորդ օդաչուի՝ ինքնաթիռը միտումնավոր կործանելու փորձից երեք շաբաթից էլ պակաս ժամանակ անց։ Այդ ժամանակ օդանավի հրամանատարին և մի քանի իսրայելցի ուղևորների հաջողվել էր կանխել աղետը։

