Զելենսկին հայտարարել է, որ զրուցել է Թրամփի ներկայացուցիչների հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կիրակի օրը զրուցել է ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։
«Զրուցել եմ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ», – գրել է Զելենսկին իր Telegram-ալիքում։
Ըստ Զելենսկու՝ նրանք քննարկել են Ֆլորիդայում ուկրաինական և ամերիկյան թիմերի միջև վերջերս կայացած հանդիպման արդյունքները։ Զելենսկին հավելել է, որ թիմերը ներկայումս նախապատրաստում են հաջորդ դիվանագիտական քայլերը։

