ԱՄՆ-ը սպառնում է ԵՄ-ին կոշտ պատասխանով՝ Starlink-ի հնարավոր սահմանափակումների համար
Եվրամիությունում ԱՄՆ դեսպան Էնդրյու Փազդերը նախազգուշացրել է եվրոպական կողմին՝ զգուշորեն մոտենալ Starlink-ի նկատմամբ հնարավոր սահմանափակումների հարցին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովում քննարկվել էր SpaceX-ի նման ընկերությունների մուտքը եվրոպական շուկայի որոշ հատվածներ սահմանափակելու հնարավորությունը։

