Փարիզի փոխքաղաքապետը հայտարարել է, որ անկարգությունների ժամանակ քաղաքում ոստիկանների պակաս է եղել
Փարիզի քաղաքապետի առաջին տեղակալ Լամիա էլ Արարեջը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ քաղաքում բավարար ոստիկանական ռեսուրսներ չեն եղել՝ անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու համար։
«Այս անգամ մայրաքաղաքում ռեսուրսներն ակնհայտորեն անբավարար էին», – ասել է նա Franceinfo հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Քաղաքապետի տեղակալը հայտնել է, որ հուսահատ փարիզեցիները զանգահարում էին քաղաքապետարան՝ հարցնելով, թե որտեղ է ոստիկանությունը։ Նրա խոսքով, միջադեպերի մեծ թվի պատճառով իրավապահ մարմինները ծանրաբեռնված էին։
Ֆրանսիական այլ քաղաքների՝ այդ թվում Լիմոժի, Մարսելի և Լիոնի քաղաքապետերը նույնպես նմանատիպ հայտարարություններ են արել, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

