Երևանում և որոշ շրջաններում կարճատև անձրև է սպասվում. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +17….+19 աստիճան։

