Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի․ Պենտագոն
Պենտագոնի թարմացված տվյալների համաձայն՝ Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 21-ի։
Գերատեսչությունը վիճակագրության մեջ ներառել է սեպտեմբերին արտասահմանյան գործողությունների ընթացքում տեղի ունեցած երկու ոչ մարտական մահվան դեպք։ Զոհվածներից մեկը ծառայել է ցամաքային զորքերում, մյուսը՝ ռազմածովային ուժերում։
Բացի այդ, Պենտագոնը թարմացրել է վիրավորների թվի վերաբերյալ տվյալները։ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր տարբեր աստիճանի վիրավորում է ստացել 865 ամերիկացի զինծառայող։
Հուլիսին Պենտագոնի վիճակագրական համակարգը դադարեցրել է Իրանի դեմ ԱՄՆ-ի «Էպիկական ցասում» (Epic Fury) ռազմական գործողության շրջանակում կորուստների առանձին հաշվառումը։ Այդ ժամանակվանից նոր դեպքերը ներառվում են «արտասահմանյան գործողություններ» կատեգորիայում։
ԱՄՆ-ը Իրանի ուղղությամբ հարվածները սկսել է փետրվարի 28-ին։

