Թուրքիա-Հունաստան լարվածությունը սրվում է Արևելյան Միջերկրականում

Արևելյան Միջերկրական ծովում էլեկտրական մալուխների անցկացումը սրել է լարվածությունը Թուրքիա-Հունաստան հարաբերություններում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հունաստանը հայտնել էր, որ պատրաստվում է վերսկսել ստորջրյա էլեկտրահաղորդման կապ նախագիծը, որով էլեկտրական մալուխները կանցնեն Միջերկրականի ստորջրյա հատվածով մինչև Կիպրոս, այնտեղից էլ Իսրայել։

Թուրքիան էլ հայտարարություն է տարածել ու նշել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 27-ն Էգեյան ծովի կենտրոնական հատվածում հինգ զորավարժություն տեղի կունենա։ Նշենք, որ Թուրքիան պնդում է, որ էլեկտրական մալուխի երթուղու վերաբերյալ Հունաստանի հետ համակարգումը անհրաժեշտ է և նախագծի մեկնարկից առաջ անհրաժեշտ է գրավոր համաձայնություն ձեռք բերել:

Դրան ի պատասխան Հունաստանը մերժել է այս պահանջը, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է իր դիրքորոշումը, և ընդգծել, որ ոչ մի չարտոնված գործունեություն չի թույլատրվելու։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031