Յունիբանկը շարունակում է ընդլայնել թվային ծառայությունների հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով UNIMobile հավելվածում գրանցվելու ևս մեկ հարմար տարբերակ։ Այսուհետ UNIMobile հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ով՝ ընդամենը մի քանի վայրկյանում։ Դրա համար անհրաժեշտ է ներբեռնել UNIMobile հավելվածը App Store կամ Google Play, գրանցման ընթացքում ընտրել «imID նույնականացում» կոճակը և հետևել պարզ հրահանգներին։
Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
#ՀԻՄԱ. ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ. #ՈՒՂԻՂ
Հնարավորինս արագ դիմեք ձեր բանկին, պահպանեք ամբողջ հաղորդագրությունների պատմությունը, փոխանցման անդորրագրերը և դեպքին առնչվող այլ տվյալներ, ապա անմիջապես տեղեկացրեք ոստիկանությանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այդ թվում` հոգեբան-փորձագետը, օգոստոսի 4-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Երևանի թիվ 135 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ (այսուհետ՝ նաև Մանկապարտեզ)։
Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է N բանակային զորամիավորում՝ հանդիպելու ժամկետային զինծառայող դիրքերի ավագների, սերժանտների հետ: Հայտնում են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից մի քանի կարևոր փաստ ներկայացրեց «Հայփոստ»-ի հետ կապված՝ ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի պնդումներին, թե պետությունը «Հայփոստ»-ին ֆինանսներ չի հատկացրել:
Ռուսաստանի բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիև քաղաքում և Կիևի մարզում գտնվող տրանսպորտային-լոգիստիկ և բաշխիչ կենտրոններին, որոնք ներգրավված են տարբեր սպառազինությունների ու ռազմական նշանակության բեռների պահպանման, առաքման, ինչպես նաև ԱԹՍ-ների արտադրության և բաշխման գործընթացում։
«Հայրենիք»-ի ձեր սահմանումը փառքի անկյուններ հանե՞լն է․ խնդիրներ դուք եք ստեղծում՝ լուծելու փոխարեն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում հայտարարեց, որ ռազմավարական ձեռնարկություններում բաժնեմաս են ստանում օֆշորային ընկերություններ:
2018-ից հետո նշանակված դատավորների թիվը կազմում է դատավորների 70-75 %-ը, ու էդքանից հետո՝ դժգոհ եք
Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ին որոշում է ստորագրել, որով Արսեն Միխայլովն ազատվել է վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Աստարայի մաքսակետում և բեռնային տերմինալում առաջացել է ադրբեջանական և դաղստանյան համարանիշներով բեռնատարների հերթ։ Դաղստանի տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ բեռը Հայաստանում աճեցված պղպեղ է, որը պետք է վերաարտահանվեր Ռուսաստան։
Հայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ:
Ներքին գործերի նախարարությունն իր հերթական առանց մրցույթի, հրատապ մեկ անձ ընթացակարգով գնումն է կատարել «Արտ լանչ»-ից՝ իրավաբանական անվանումը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ։ Էլեկտրոնային գնումների հարթակից տեղեկանում ենք, որ կողմերի միջև «սննդի մատուցման» ծառայությունների պայմանագիրը կնքվել է հուլիսի վերջին։ Պայմանագրի գին է նշվել 72 միլիոն 204 հազար դրամը` շուրջ 196 հազար 178 դոլար։ Այս գումարի շրջանակում ՍՊԸ-ն պարտավորվել է հուլիսից դեկտեմբեր ծառայություններ մատուցել ոստիկանության ծառայողների համար։
Արագածոտնի թեմի երիտասարդաց միության շուրջ 200 անդամներ մասնակցեցին համաթեմական ուխտագնացությանը՝ դեպի Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։
Սլովակիայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարներ Յուրայ Բլանարն ու Օանա-Սիլվիա Ցոյուն շնորհավորել են Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 41.250 հաղորդում (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 35.357, աճել է 5.893-ով կամ 16.6%-ով), որից 32.472-ով նախաձեռնվել է քրեական վարույթ (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 27.847, աճել է 4.625-ով կամ 16.6%-ով), իսկ 8.778-ով` չի նախաձեռնվել (2025 թվականի 1-ին կիսամյակ` 7.512, աճել է 1.266-ով կամ 16.8%-ով): Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։
Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժումը չի զինաթափվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Տիկի’ն Դավոյան, գեղերից մարդ կա. կոմբայնը հասել է` մարզպետի որոշումով բարեգործության արգելքը մտել է
3-4 տարեկանում մտել եք սրճարան, հաստավիզ ախռանի՞կ է եղել. ունեք լեգիտիմության խնդիր` չեն շնորհավորել
Երևան քաղաքում ևս օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։
Պարբերաբար բռնկվող և մարող այս զինված հակամարտության իրանական ռազմավարությունը շատ հստակ է։ Այն միտված է ոչ թե ամեն գնով պատերազմը դադարեցնելուն, այլ օգտվելով աշխարհագրական և այլ անզուգաչափ առավելություններից, այդ պատերազմում ավելի ուժեղ հակառակորդին անդառնալիորեն հյուծելուն։
«Flagship Pioneering» ընկերության հիմնադիր ու գլխավոր տնօրեն, «Moderna»-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանն արձագանքել է աշխարհահռչակ փիլիսոփա Նասիմ Թալեբի որոշմանը։ Վերջինս հրաժարվել էր մեկնել Ադրբեջան՝ այդ կերպ աջակցություն հայտնելով Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին:
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների յոթերորդ փուլը։ Բեյրութը բանակցություններում փորձում է հասնել Լիբանանի հարավից Իսրայելի զորքերի փուլային դուրսբերմանը։ Այս մասին հայտնում է «EuroNews»-ը։
Իրանը և Օմանը մոտ են Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման վերաբերյալ միջանկյալ համաձայնության ձեռքբերմանը, իսկ ԱՄՆ-ը նախատեսում է այդ մասին հայտարարել օգոստոսի 5-ին։ Այդ մասին հայտնում է Axios-ը։
Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը խաբել է թե՛ Վրաստանին, թե՛ Ուկրաինային՝ խոստանալով նրանց ընդունել դաշինքի կազմում՝ առանց դա անելու իրական մտադրության․ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Վարժական հավաքի մասնակիցը Սյունիքի դիրքերից մեկում, իր դիտարկմամբ, խնդիրների մասին էր բարձրաձայնել։ Այդ կապակցությամբ գլխավոր շտաբի պետն անակնկալ այց է կատարել։
ՀՀ-ին պատասխանել իր իսկ մեթոդով․ ԵԱՏՄ-ն կարող է սառեցնել Երևանի անդամակցությունը միությանը․ ռուսական մամուլի ամփոփում