ՔՊ-ականներին դեռ հանգիստ չի տալիս Մանվել Գրիգորյանի անունը
Մարդու գործոնը պատերազմից ամբողջովին դուրս բերել, բնականաբար հնարավոր չէ: Ի վերջո՝ մարդն է հաղթում կամ պարտվում պատերազմում: Սակայն մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու, հակառակորդին՝ տեխնիկա-տեխնոլոգիան բոլոր միջոցների ներդաշնակեցմամբ ճնշելու խնդիրները ԶՈւ գլխավոր շտաբների հիմնական մտահաղացումներն են լինելու:
Ադրբեջանի իշխանություններն ավելի խիստ կալանքի պայմաններ են սահմանել ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլիի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի վերաբերյալ․ նշվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերոպության տարածած հայտարարությունում։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Եվս մի քանի դիտարկում Ռուբինյանի՝ «Ադանա քյաբաբի» հետ կապված, որի շուրջ փաստացի 4-րդ օրն է՝ ընթանում է ողջ քաղաքական դիսկուրսը:
Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որի համաձայն օտարերկրացիներին կմերժեն քաղաքացիություն ընդունելու, ինչպես նաև ժամանակավոր բնակության թույլտվություն կամ կացության թույլտվություն տրամադրելու հարցում, եթե նրանք ունեն ցանկացած հանցագործության համար չմարված կամ չհանված դատվածություն։
Օգոստոսի 2-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Չարենցավանի շտապօգնության խումբը մեղվի խայթոցի վերաբերյալ կանչով մեկնել է Արզական գյուղ, որտեղ այգետնակի հարակից տարածքում հայտնաբերել է տղամարդու դի, սակայն մոտենալ չի կարողացել, քանի որ մեղուները հարձակվել են իրենց վրա և խայթել բժշկուհուն։ Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի վերաբերյալ 2-րդ քրեական գործն է ուղարկվել դատարան․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, Արեյանի և քաղաքապետարանի նախկին աշխատակից Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ քրեական գործն օգոստոսի 4-ին մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։
Հոկտեմբերի 27, Մարտի 1, թալան․ սա ոչ ԿԿՀն- է, ոչ էլ՝․․․ Ես մանկապարտեզ չունեմ, ա՛յ ցավդ տանեմ․․․
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ուղերձ է հղել կալանավայրից․
Մեծամասնություն չունեք, պատրաստվում ենք պատերազմի՞․ դիրքերում չկա թաքստոց ․գնդացրորդ կա, գնդացիր՝ ոչ
Անօդաչու թռչող սարքերի միջոցով ջերմոցների մոնիտորինգի համակարգը կօգնի հայտնաբերել երիտասարդ տնկիների հիվանդությունները և ժամանակին սկսել դրանց բուժումը։ Դա թույլ կտա նշանակալիորեն կրճատել բույսերի ոչնչացումը, որը ջերմոցային բիզնեսում միջինում հասնում է 10%-ի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Cropart» ստարտափի համահիմնադիր Սերյոժա Կարապետյանը։
ՀՀ-ում ահռելի փոփոխություններ են եղել․ Մարդիկ գալիս են և հիացած են՝ բարքերով, ազատությամբ․ ՔՊ-ական
Միայն մենք չենք հարստացել, 2008-ից հետո տարբեր բիզնես գործունեություն ենք ծավալել. Քոչարյան
Արագածոտնի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 11 միլիոն 186 հազար դրամ:
Թուրքիա-Ադրբեջան բարեկամության, համագործակցության և համերաշխության հիմնադրամի (TADİV) և Միջմշակութային ցանցային ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպվել է «Ղարաբաղ․ խաղաղության աշխարհագրություն. վերակառուցում, կայունություն և տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագիրը. գրում է Ermenihaber-ը։
Փհենյանը կդիտարկի լրացուցիչ ռազմական տարբերակներ՝ ի պատասխան Ճապոնիայի ռազմականացման, հայտարարել է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ և հյուսիսկորեացի առաջնորդի քույր Կիմ Յո Ջոնգը:
Հուլիսի 30-ին ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքները․ ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների՝ լրացուցիչ փուլով ՀՀ բուհեր են ընդունվել ևս 1073 դիմորդներ։
Կառավարությունը նախատեսում է 150 մլն դոլարի և 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 6-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից:
ԱԺ ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը հայտարարեց, որ իշխանությունը շատ է խոսում ժողովրդավարությունից, սակայն իրական պատկերն այլ է՝ կան բազմաթիվ քաղբանտարկյալներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026 թ. օգտոստոսի 4-ը ներառյալ.
Զենքերով, համազգեստերով մտել են Սիրուշոյի խանութներ, գրասենյակ. Քոչարյան
Արգենտինայի Հանրապետության Պատգամավորների պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հետ բարեկամության խորհրդարանական խմբի կազմավորման պաշտոնական արարողությունը։
ՆԱՏՕ-ն չի ցանկացել և չի ցանկանում համագործակցել ՀԱՊԿ-ի հետ հավաքական անվտանգության ոլորտում, ուստի «փակ դռները բախելն» իմաստ չունի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Կիրակի օրը Հարավային Կալիֆոռնիայում գտնվող Trump National Golf Club գոլֆ-ակումբի մոտ 38-ամյա զինված տղամարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ դաշնային գործակալները հայտնել էին ակումբի տարածքում շրջող կասկածելի անձի մասին, փոխանցում է CNN-ը։
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին «մուսըռ» բառով վիրավորելու մասին
Երևանում օգոստոսի 4-ին կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջներով։ Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից։
Այսօր՝ օգոստոսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։