Ինչպե՞ս ստացվեց, որ ռազմավարական ձեռնարկություններում բաժնեմաս են ստանում օֆշորային ընկերություններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում հայտարարեց, որ ռազմավարական ձեռնարկություններում բաժնեմաս են ստանում օֆշորային ընկերություններ:
«Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանին հարցնես, ասես․ «Բարի՛ երեկո, պարո՛ն Փաշինյան, ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանում տեղի են ունենում նոր սեփականաշնորհման գործընթացներ, հարստության վերաբաշխում, և պատահաբար, հանկարծ ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններում բաժնեմաս են ստանում, օրինակ, օֆշորային ընկերություններ։ Օրինակ՝ ընկերություն (խոսքը գնում է «Ամիօ»-ի մասին, բաժնետիրոջ մասին), որը գրանցված է Շվեյցարիայում, որի շահառուն մինչև անվանափոխությունը գրանցված է եղել Լիխտենշտեյնում։ Այդ ընկերությունում, որը գնել է բաժնետոմսերի մեծամասնությունը, մի մենեջեր կա, բացեք կայքը՝ կա, այդ ընկերությունը սկի կայք էլ չունի ընդհանրապես, այլ բաց աղբյուրներում վերանվանումից հետո գրանցված է մի հասցեով, որի վրա գրանցված է ևս 90 ընկերություն»։
Պատասխանը գիտե՞ք ոնց կլինի․ «Իսկ ի՞նչ է բարին, արդյո՞ք ինչը բարի է մեկի համար, բարի է մյուսի համար»։ Կսկսի բացատրել բարու և չարի տարբերությունը, վերջիվերջո այնպես կմեկնաբանի Նիցշեի «Բարուց և չարից անդին» գործը, որ Նիցշեն այն աշխարհում 16 անգամ կպտտվի իր առանցքի շուրջ, բայց գոնե «բարի» բառից է բռնում, որ սխալվել ես՝ ասել ես՝ «բարի երեկո»»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում

