Շենքը վաճառել եք, և դա ևս ուղղել Հայփոստին, որ չսնանկանա․ դիմեք Սարիկ Մինասյանին՝ անիծեք ուրացողներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը խորհրդարանի ամբիոնից մի քանի կարևոր փաստ ներկայացրեց «Հայփոստ»-ի հետ կապված՝ ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի պնդումներին, թե պետությունը «Հայփոստ»-ին ֆինանսներ չի հատկացրել:
«Սա կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի 1291-Ն որոշումն է, որի համաձայն՝ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացվել է 1,951,428,942.0 (մեկ միլիարդ ինը հարյուր հիսունմեկ միլիոն չորս հարյուր քսանութ հազար ինը հարյուր քառասուներկու) դրամով: Դուք գիտակցել եք, որ «Հայփոստ»-ը կսնանկանա: Իսկ հաջորդ տարի բաժնետոմսի օտարումից մուտքեր՝ 1 միլիարդ 357 միլիոն դրամ: Բոլորդ ընդունում եք, չէ՞, որ «Հայփոստ»-ի բաժնետերը պետությունն է, պետությունն օտարել է բաժնետոմսեր, բայց «Հայփոստ»-ինը չէ, իմ մասնագիտական վերլուծությամբ, Սարյան փողոցի վրայի փոստի շենքը, որ վաճառել եք, առանձին բաժնետիրական ինչ-որ բան եք ստեղծել, և այդ փողը նույնպես ուղղել եք «Հայփոստ»-ին: Ճիշտ եք արել, ուղղել եք, որ «Հայփոստ»-ը չսնանկանա, կարողանան աշխատավարձ տալ: Ոնց կարելի է ուրանալ կառավարության տված փողն ու այդ աշխատանքը»,- մանրամասնեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում

