«Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրանի կենսական ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի նախագահ Թրամփի կողմից հերթական անգամ խոստացված և այնուհետև չեղարկված ուժգին հարվածի վերաբերյալ տեղեկատվության և տեղեկատվական արտահոսքերի վերլուծությունից պարզ է դառնում, որ Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի։

Պարբերաբար բռնկվող և մարող այս զինված հակամարտության իրանական ռազմավարությունը շատ հստակ է։ Այն միտված է ոչ թե ամեն գնով պատերազմը դադարեցնելուն, այլ օգտվելով աշխարհագրական և այլ անզուգաչափ առավելություններից, այդ պատերազմում ավելի ուժեղ հակառակորդին անդառնալիորեն հյուծելուն։

Ընդ որում, որպես այս ռազմավարության վերջնարդյունք իրանական կողմը նաև հռետորաբանության մակարդակում հայտարարում է երկու հիմանական նպատակ՝ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ամբողջական վերահսկողության արձանագրումը և Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության հնարավորին սահմանափակումը, իսկ լավագույն դեպքում՝ ամբողջական զրոյացումը։

Ըստ այդմ, Թեհրանի համար մնացյալ ամեն ինչ ածանցյալ է այս երկու գլխավոր նպատակից, որովհետև Հորմուզի նեղուցի վերահսկողության և ԱՄՆ-ի ռազմական ներկայության բացակայության պայմաններում Իրանը դառնալու է ողջ Պարսից ծոցի, պատկերավոր ասած, միանձնյա տերը դրանից բխող՝ հսկայական առավելություններով հանդերձ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31