Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ում ընտրական գործընթացներին միջամտելու մեղադրանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին չի ստորագրել «մերձավոր անձի կարգավիճակի» մասին օրինագիծը, որի համաձայն՝ երկրում կարող էին օրինականացվել նույնասեռականների միությունները։
ՌԴ Հանրային կարծիքի հիմնադրամը (ՀԿՀ) գրանցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի անկում․ մեկ շաբաթում նրա վարկանիշը նվազել է 5 տոկոսային կետով՝ հասնելով 66%-ի։ Սա նախագահի աշխատանքի վարկանիշի ամենամեծ անկումն է՝ Ուկրաինայի հետ Ռուսաստանի խոշոր պատերազմի սկսվելուց ի վեր։
Թեհրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ն փորձի սպանել Իրանի գործող ղեկավարությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
Թուրքիայի հատուկ ծառայությունները չեն հայտնաբերել որևէ նշան, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ էր նախապատրաստվում հուլիսի 7-8-ին ՆԱՏՕ գագաթաժողովին մասնակցելու համար նրա Անկարա կատարած այցի ընթացքում։ Այս մասին աղբյուրներին հղումով հայտնել է Axios պորտալը։
Ղեկավարությունից պահանջում ենք՝ Ծառուկյանին ազատել․ բանվորի խնդիրները կարող է լուծել իր ղեկավարը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջվում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ: Այս մասին հայտնում են Ռոսսելխոզնադզորից:
Հերքում. ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի, որը դուրս է բերվել և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Իրանի հարավային Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերվել են երկու նավամատույց և նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը։ Տեղեկությունը հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Երեկ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի շուրջ աղմուկը հանգուցալուծվեց. Վերջինս հայտարարեց, որ վերցնելու է պատգամավորական մանդատը:
Հետներս կանգնած տղային տարել են՝ ստենդ դնեն․ մարդիկ էլ տանը նստած՝ անասուն կամենտարիաներ են գրում
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում են անցկացնում առանձնազրույցի ձևաչափով։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վարդերի բիզնեսով զբաղվող «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը կազատվի 83 միլիոն դրամ մաքսատուրք վճարելուց։ Կառավարությունն իր վերջին նիստում ընդունեց նախագիծը՝ չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված փաթեթ ընդունելու վերաբերյալ երկկուսակցական նախաձեռնությունը, որն առաջարկել էր հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմը, ստացել է ԱՄՆ Սենատի ավելի քան 60 անդամի աջակցությունը։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրին։
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Կիև կատարած այցի արդյունքներով կրկնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների անցկացման նախաձեռնություններին աջակցելու իր երկրի պատրաստակամության մասին խոսքերը։
Աշխատավարձի հարցն ո՞վ է լուծելու․ 2 երեխա ունեմ, տան միակ աշխատողն եմ․ բացե՛ք «Մուլտի սթոուն»-ը
Երևանում հուլիսի 17-18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 17-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ռուս բլոգեր Իլյա Ռեմեսլոն, որը քննադատել էր նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայում պատերազմը, ձերբակալվել է «զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ տարածելու» կասկածանքով, հաղորդում է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլն առաջարկել է ստեղծել ԵՄ առաքելություն՝ Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի դուրսբերումից հետո դրանք փոխարինելու համար։ Այս մասին նա ասել է RND խմբագրական միավորման հետ հարցազրույցում։
«Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինի հետ։
Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, այսօր առավոտյան կայացած նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունել է ինքնալուծարման մասին որոշումը։
Լևոն Արոնյանը «Biel Chess Festival 2026»-ի արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը․ գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 20 երեխա և 1 մեծահասակ։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեպի Եվրամիություն հայկական ձկնամթերք արտահանելու համար արդեն մեկ կազմակերպություն պաշտոնապես գրավոր հայտ է ներկայացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը` չմանրամասնելով, թե ինչ կազմակերպություն է և ինչ ծավալների արտահանում է նախատեսում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը կարող է հետաձգվել Կանադայում անտառային լայնածավալ հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է «Ole» թերթը։
#ՀԻՄԱ. «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. #ՈՒՂԻՂ
ՀՀ կառավարության 2027-2029թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համաձայն՝ 2026թ. համար կառավարությունը կանխատեսում է 5.4% տնտեսական աճ, որը միջնաժամկետ հատվածում պետք է աստիճանաբար արագանա և 2029-ին հասնի 6.1%-ի։
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը: