Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատունը մերժել է այդ զրպարտությունները։ Ինչպես հավաստիացրել է ՏԱՍՍ-ին դիվանագիտական առաքելության մամուլի քարտուղար Լյու Չանը, Չինաստանը միշտ հավատարիմ է մնացել այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նմանատիպ նախազգուշացումներ են տրվել նաև Միջին Արևմուտքի որոշ հատվածների համար։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.55 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ։
Ինչպես նշել են CENTCOM-ում, ամերիկացի զինվորականներն օգտագործել են կործանիչներ, ԱԹՍ-ներ, ռազմանավեր և կիրառել են բարձրճշգրիտ սպառազինություն։
Նահանգապետը հայտնել է, որ փրկարարները ավելի քան 230 փրկարարական գործողություն են իրականացրել՝ տարհանելով մարդկանց տներից և ջրհեղեղված մեքենաներից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին
ԱՄՆ Սենատի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մասին օրինագծի քննարկման ժամկետները որոշված չեն, հայտնում է Axios պորտալը։
Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։
Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ հյուպատոսարանների միջոցով գրին-քարտի (մշտական բնակության իրավունքի) համար դիմող օտարերկրացիների մի մասի համար մինչև 100,000 դոլար գրավ սահմանելու հարցը։
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Բենդեր-Խամիրից Բենդեր-Աբբաս տանող ճանապարհի կարևորագույն կամուրջներից մեկը ենթարկվել է ավիահարվածների։
Ճապոնիան ներկայացրել է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌՊՊ) նոր EC-2 Stand-Off Jammer ինքնաթիռը, որը նախատեսված է հակառակորդի ռադարներն ու կապի համակարգերը մեծ հեռավորությունից՝ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) գործողության գոտուց դուրս ճնշելու համար։
Մարդկանց հրահանգավորում են իրենց ձեռագործ աշխատանքներից, ստեղծած գործերից հեռացնել Արցախը հիշատակող ամեն ինչ։ Մտնում ես երևանյան հայկական շորերի խանութ՝ հայկական քարտեզները պատկերված են այլևս առանց Արցախի։ Այսօր էլ լրատվականներում տարածվեց, որ Արցախի «Տատիկ-պապիկ» մանկական նկարն են հրահանգավորել հանել։ Մարդիկ վախեցած կատարում են «վերևների» հրահանգները, որ ինչ-որ պրոբլեմներ գլխներին չսարքեն, ու ոչ մեկը չի ապստամբում այդ թշնամական քաղաքականության դեմ։ Բոլորը լուռ ու խոնարհ կատարում են այդ թշնամական հրահանգավորումները։ Մինչ նիկոլյան իրականությունում Արցախի համար հազարավորները զոհվել են՝ իրենց կյանքից էլ առավել գնահատելով այդ հայկական հողը։
ԿՀՎ նախկին տնօրեն և ամերիկյան բանակի գեներալ Դեյվիդ Պետրեուսը հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փոխել են պատերազմը Սև ծովում. «Այն բանից հետո, երբ Ռուսաստանն օկուպացրեց Ղրիմը, Ուկրաինան այլևս ռազմածովային նավատորմ չուներ։ Փաստացի, նրանք նույնիսկ խորտակեցին իրենց իսկ սեփական առաջատար նավը (ֆլագմանը), քանի որ կարծում էին, որ չեն կարողանա պաշտպանել այն։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը ռազմական պատվերներ է տեղաբաշխում՝ ի շահ Ուկրաինայի զինված ուժերի, որպեսզի արտադրվեն Ռուսաստանի տարածքի դեմ «ահաբեկչական հարվածների» համար նախատեսված միջոցներ։
Լուիզիանայից եկած գազատար նավը (գազատարը) խարիսխ է գցել չինական Յանպու նավահանգստում։ ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել էին դեռևս 2025 թվականի փետրվարին՝ առևտրային պատերազմի նոր փուլի և չինական մաքսատուրքերի սահմանումից հետո։
ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ ԱՄՆ դրամահատարանը (U.S. Mint) կսկսի հատել նոր 1 դոլարանոց ոսկե մետաղադրամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով։
Եսային Ամոս մարգարեի որդին էր: Նա Աստվածաշնչյան մեծ չորս մարգարեներից առաջինն է: Այս մարգարեներն այսպես են կոչվում ծավալով ավելի մեծ գրքեր ունենալու պատճառով, քան մնացած տասներկուսը: Եսային ապրել է Քրիստոսից առաջ ութերորդ դարում, ծնվել և գրեթե ամբողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում:
Թուրքիան շարունակում է աճ գրանցել բժշկական տուրիզմի ոլորտում։ Թուրքիայի «Ծառայություններ արտահանողների միության» (HİB) վարչության անդամ և «Առողջապահական ծառայությունների կոմիտեի» նախագահ Մուստաֆա Էրյոուտի փոխանցած տվյալների համաձայն՝ նախորդ տարի՝ 2025-ին երկիրն այս ոլորտում ռեկորդային ցուցանիշներ է գրանցել։
Շոգ եղանակին շատերը սկսում են նկատել, որ ինքնազգացողությունը փոխվում է․ մեկ օր ճնշումը սովորականից ցածր է, մյուս օրը՝ բարձր, երբեմն առաջանում են թուլություն, գլխապտույտ, սրտխփոց, քնկոտություն կամ գլխացավ։
Ամառային և քաղաքական հանգստի պայմաններում Հայաստանում տեղի են ունենում առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բայց իրականում դիալեկտիկորեն կապված գործընթացներ: «Ժողովրդավարական բաստիոնի» պիտակով ավտորիտար երկրում մեծ թափով ընթանում է մասնավոր սեփականության պետականացման գործընթաց:
Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Իրանում գտնվող ամերիկացի քաղաքացի է ազատ արձակվել. հայտնում է IRIB News-ը։
Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ ժամը 22։20-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոններից մեկն է տեղափոխվել մանկահասակ երեխա․ գրում է shamshyan.com-ը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ Արզիբեկ Կոժոշևը և Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) նախագահ Օլեգ Ստորչևը ստորագրել են 2027-2029 թվականների համար ԵՏՀ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հուշագրի իրականացման ծրագիրը։
Կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ տեղեկատվական փոխգործակցության հարցերը։
Մանրամասն քննարկվել է ՄԱԿ-ի հայեցակարգը՝ թռիչքների անվտանգության, ավիացիոն պատահարների և միջադեպերի հետաքննության ոլորտում տվյալների փոխանակման միասնական տեղեկատվական տարածքի ստեղծման վերաբերյալ։
Այս ուղղությունը համահունչ է ԵՏՀ-ի աշխատանքներին՝ ավիացիոն իրադարձությունների վերաբերյալ ինտեգրված տեղեկատվական տվյալների բազայի ձևավորման ուղղությամբ։
Կողմերը նաև պայմանավորվել են, որ ԵՏՀ ներկայացուցիչները կմասնակցեն հեռակառավարվող ավիացիոն համակարգերի համակարգող հանձնաժողովի աշխատանքային խմբերի նիստերին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին խորհուրդ է տվել այլևս չայցելել Կիև։ Այսպես նա մեկնաբանել է հուլիսի 15-ին Ուկրաինա կատարած նրա այցը, որի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահը ստիպված էր ապաստանել ռմբապաստարանում։
Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը 2026 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կանցկացնեն «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ ամերիկյան The Hill պարբերականի՝ ԱՄՆ զինված ուժերը շուրջ 40 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում ծախսել են ավելի քան 13 հազար բարձր ճշգրտության զինամթերք։
Այսօր՝ հուլիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում իրանական համարանիշներով կցորիդչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում, Դարբ գետի մոտ. գրում է Shamshyan․com-ը։
Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել, հաղորդում է The Guardian-ը։