Բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ քննադատությունները, որոնք այսօր հայ հասարակությունն ուղղում է որոշ մարզիկների՝ տեղին է, քանի որ այն ամենը, ինչ նրանց համար արել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որևէ մեկը չի արել։ Սակայն այսօր բոլոր այդ մարզիկները լուռ են, այնպես են դիրքավորվել, կարծես թե հենց այդպես էլ պետք է լիներ։
ԽՍՀՄ սպորտի վարպետ, բռնցքամարտիկ և բռնցքամարտի մարզիչ Իսրայել Հակոբկոխյանը ԿԸՀ-ի առջև հացադուլ է անում։ Հունիսի 14-ին ԿԸՀ-ի դիմաց ակցիայի ժամանակ նա հայտարարել էր, որ հացադուլ է սկսելու, և այն տևելու է այնքան ժամանակ, քանի դեռ նոր ընտրություններ չեն նշանակվել։