ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են «Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպության գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, արձանագրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի գործով գլխավոր հաշվապահ Անահիտ Յոլյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Մեզ միացել է «Առաջ» կուսակցությունը, բազմաթիվ հասարակական, հանրային գործիչներ»,-մանրամասնեց Իշխան Սաղաթելյանը:
ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագիրը «անարդար էր ի սկզբանե» և կոչ է արել կասեցնել այն, հաղորդում է Politico-ն։
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերության կողմից չի վճարվել 2 մլրդ 637 մլն 734 հզր 909 ՀՀ դրամ հարկային պարտավորություն։
Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է և քաղաքացին մնացել է փլատակների տակ։
Շուրջ 17 օր է, ինչ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմում է Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ՝ վերջիններիս կողմից չհայտարարված պատերազմի մեկնարկից ի վեր:
Մարտի 16-ին դրոնային հարձակում էր տեղի ունեցել նաև Դուբայի միջազգային օդանավակայանի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։
«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը դարձել է Իտալիայի Սերիա B-ում հանդես եկող «Չեզենայի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտարարել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ռումինիան որոշել է սահմանափակել վառելիքի արտահանումը՝ ներքին շուկայի կարիքները հոգալու համար, հայտարարել է վարչապետ Իլիե Բոլաժանը։
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումներ հիման վրա։
Մեծ Բրիտանիայի բազմաթիվ դաշնակիցներ դժգոհություն են հայտնել այն արագությունից, որով բրիտանական կառավարությունը որոշումներ է կայացրել Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին: Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այսօր Հովհաննես Պետրոսյանը տեղեկացրել էր, որ Բաքվի կողմից YouTube-ում տեղադրված կեղծ տեսանյութը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի վերաբերյալ, իրենց բողոքների արդյունքում հեռացվել է։
Հայաստանի Հանրապետության հանրային, տնտեսական և սոցիալական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում ներկայումս ձևավորվել է ճգնաժամային իրավիճակ, ինչպես նաև արտաքին ու ներքին սպառնալիքներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել Նոր Տնտեսական և Արդյունաբերական Քաղաքականություն, հայտնում են «Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունից։
Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 8-ից հետո TRIPP-ը ներկայացվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների նոր նախագիծ, սակայն իրականում այն պետք է դիտարկել ոչ թե որպես պարզ տնտեսական կամ լոգիստիկ նախաձեռնություն, այլ՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձևման փորձ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մարտի 16-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ Վադեֆուլը խոսել է լրագրողների հետ ՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելն այս հարցում […]
Իրանն իր հերթին հայտարարել է, որ նեղուցը փակ է լինելու բոլոր այն երկրների համար, որոնք ցանկանում են այն օգտագործել իրանական կողմի դեմ հարձակվելու նպատակով։
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակներում «Ասթոն Վիլայի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթական խաղի ժամանակ երկու գոլային փոխանցում է կատարել:
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է հետևի Ռուսաստանից էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելու իր որոշմանը՝ չնայած Եվրոպայում դրանց բարձր գներին։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հույս է հայտնել, որ մարտի 19-20-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում երկրները կկարողանան համոզել Հունգարիային «հետևել Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի վերաբերյալ պայմանավորվածություններին»։
Դատարանը 3 մլն ռուբլիի (շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար) չափով տուգանել է նաև TikTok հավելվածը։
Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
Բաղայիի խոսքով՝ Իրանը, որպես ափամերձ երկիր, իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցում՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը։
Բիզնեսում երկարաժամկետ ներդրումների և այս նպատակով պարտատոմսերի թողարկումների կարևորությունը քննարկման առանցքային թեմաներ են դարձել IV Conference Capital Markets Armenia միջազգային համաժողովի շրջանակում:
Իրանական պետական լրատվամիջոցները ողջունել են հավաքականի անդամների՝ տուն վերադառնալու որոշումը։
Մասնավորապես նշվում է, որ «ճշգրիտ հարվածի» արդյունքում ոչնչացվել է մայրաքաղաք Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում գտնվող Խամենեիի օդանավը։ Իսրայելական կողմի տվյալներով՝ ինքնաթիռից օգտվել են ինչպես Ալի Խամենեին, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ։
««Իսկանդերի» առավոտյան թռիչքը Կիևի վրայով»,- նշում է հրատարակությունը։
Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն իր հերթական խոշոր գնումն է կատարել «Ար․Մեդտեխնիկա» ՍՊԸ-ից։
Բահրեյնի և Քուվեյթի օդային տարածք փակվել է փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր: