Հունվար-փետրվարին ճանապարհից օգտվելու վճարից Վրաստանի բյուջե է մուտքագրվել 23,7 մլն լարի

Վրաստանի միջանցքով բեռնատարների տարանցման անկումը պահպանվել է նաև հունվար-փետրվար ամիսներին: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Պետական գանձարանի տվյալներով՝ տարվա առաջին 2 ամսում բյուջե է մուտքագրվել 23 մլն 707 հազար լարիի ճանապարհից օգտվելու վճար, ինչը տարեկան կտրվածքով 3%-անոց անկում է: Հունվար-փետրվարին Վրաստանի ճանապարհներից օգտվել է 67 հազար 736 բեռնատար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բեռնատարների քանակը կազմում էր 69 հազար 998:

Միայն փետրվարին Վրաստանի ճանապարհներից օգտվել է 36 հազար 375 բեռնատար, և բյուջե է մուտքագրվել 12,7 մլն լարի:

Հատկանշական է, որ 2025 թվականին բյուջե է մուտքագրվել 171,2 մլն լարի ճանապարհից օգտվելու վճար: 2025 թվականին Վրաստանի ճանապարհներից օգտվել է 489 հազար 391 միջազգային բեռնատար ավտոմեքենա: 2024 թվականին բեռնատարների քանակը կազմում էր 512 հազար 665:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031