Բաժիններ՝

Հանդերձարանի սարսափները. բակտերիաներ, տրիխոֆիտիա, ոտնաթաթի սունկ, ներբանային գորտնուկներ

Ցավոք, հանդերձարանում կարելի է վարակվել ոչ միայն սպորտային ոգով: Սրբիչները, հատակի ռետինե գորգերը և այլ ընդհանուր օգտագործման իրերը կարող են ոչ հաճելի անակնկալներ պարունակել: Այս մասին գրում է Doctors.am-ը՝հղում անելով zdorovieinfo.ru-ին:

Բակտերիաներ

Սրբիչներին և այլ իրերին կարող են բազմաթիվ բակտերիաներ լինել, այդ թվում` մեթիցիլին ռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլակոկ: Այն առաջացնում է ցավոտ թարախային վերքեր և փոխանցվում է մարդուց մարդուն: Այս բակտերիաները կայուն են մի շարք հակաբիոտիկների հանդեպ և պահանջում են հատուկ բուժում: Ձեզ պաշտպանելու համար օգտագործեք միայն ձեր անձնական հիգիենայի պարագաները, սրբիչներն ու մարզահագուստը:

Տրիխոֆիտիա

Կարդացեք նաև

Տրիխոֆիտիան ուղեկցվում է օղակաձև լաքաների առջացմամբ և քորով: Լաքաները կարող են առաջանալ մարմնի ցանկացած մասում: Այս հիվանդության հարուցիչը սնկերն են, որոնք փոխանցվում են մարդուն հիվանդի մաշկի կամ իրերի հետ շփման ժամանակ: Բարեբախտաբար հիվանդությունը հեշտ բուժվում է հակաբակտերիալ քսուքներով: 

Ոտնաթաթի սունկ

Հանդերձարանի հատակից և գորգերից Ձեր ոտքերը կարող են վարակվել ոտնաթաթի միկոզով: Միկոզն արտահայտվում է քորով, այրոցով, մաշկի թեփոտումով, ճաքերով հատկապես մատների արանքներում: Ոտքերը պաշտպանելու համար հանդերձարանում ռետինե հողաթափեր կրեք, ինչպես նաև, ոտքերը չոր պահեք: Արագ փոխեք խոնավ գուլպաները:

Ներբանային գորտնուկներ

Ներբաններին պինդ գոյացությունները կարող են վիրուսով պայմանավորված ներբանային գորտնուկներ լինել:Երբեմն գորտնուկին մանր սև կետիկներ են լինում վնասված մազանոթների հետևանքով: Երբեմն սրանք լուրջ անհարմարություն են պատճառում` խանգարելով մարդուն քայլել կամ վազել: Բուժման համար կան հատուկ քսուքներ, սակայն պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, խորհրդակցեք բժշկի հետ դրանք օգտագործելուց առաջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031