Վրաստանը զգալիորեն մեծացրել է պղնձի ներմուծումը Ռուսաստանից
Վրաստանը զգալիորեն մեծացրել է Ռուսաստանի Դաշնությունից պղնձի ներմուծումը հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ հղում կատարելով «Սաքստատ»-ի տվյալներին։
Նշվում է, որ փետրվարին Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը հասել է 2.2 միլիոն դոլարի՝ բարձրանալով պատմական առավելագույնի, ինչի արդյունքում Ռուսաստանը՝ 54.9 տոկոս մասնաբաժնով, բարձրացել է առաջին տեղը պղնձի մատակարարների շարքում։
Հաղորդվում է, որ այս առումով առաջատար հնգյակում են նաև Ուզբեկստանը, Թուրքիան, Չինաստանը և Իտալիան։



