Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում ավիաբազային Իրանի հասցրած հարվածի հետեւանքով վնասվել է E-3 Sentry ինքնաթիռը. WSJ

Իրանական հրթիռը եւ անօդաչու թռչող սարքը հարվածել են Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ավիաբազային՝ վնասելով ամերիկյան հետախուզական կարեւոր ինքնաթիռ եւ վիրավորելով զինծառայողների, հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ եւ արաբ պաշտոնյաներին։

Պարբերականի տեղեկացմամբ՝ ուրբաթ օրը հարված է հասցվել Արքայազն Սուլթան ավիաբազային՝ վիրավորելով 12 ամերիկացի զինծառայողի եւ վնասելով մի քանի ինքնաթիռ, այդ թվում՝ լցարկող ինքնաթիռներ։

Վնասված ինքնաթիռների թվում էր օդային նախազգուշացման եւ կառավարման համակարգ ունեցող E-3 Sentry-ն, որն օգտագործվում է հրթիռներին, անօդաչու թռչող սարքերին եւ ինքնաթիռներին երկար հեռավորությունների վրա հետեւելու եւ մարտադաշտի մասին իրական ժամանակում տեղեկացնելու համար։ Ինքնաթիռը կենտրոնական դեր է խաղում օդային գործողությունների համակարգման եւ սպառնալիքներին արձագանքելու գործում։

ԱՄՆ ՌՕՈւ պաշտոնաթող գնդապետ Ջոն Վենեյբլը պարբերականին ասել է, որ վնասը կարող է զգալիորեն ազդել տարածաշրջանում ԱՄՆ կարողությունների վրա։ «Սա հսկայական գործ է։ Այն խաթարում է ԱՄՆ կարողությունը՝ տեսնել, թե ինչ է կատարվում Պարսից ծոցում եւ պահպանել օպերատիվ իրազեկվածությունը»,- ասել է նա։

Պարբերականն ընդգծել է, որ ԱՄՆ զինված ուժերը շահագործում են նման ինքնաթիռների սահմանափակ քանակ, որոնք դժվար է փոխարինել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031