Համաներում մի ակնկալեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ համաներման մասին օրենքը մարդասիրական ակտ է՝ ուղղված հասարակական համերաշխության ապահովմանը. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Հարգելի հայրենակիցնե’ր, համաներում մի ակնկալեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ համաներման մասին օրենքը մարդասիրական ակտ է՝ ուղղված հասարակական համերաշխության ապահովմանը։ Մինչդեռ բոլորիդ համար ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը հիմնված է ազգի, հասարակության պառակտման, այլախոհության նկատմամբ ատելություն սերմանելու վրա, ինչը նաև նրա ներքին խառնվածքի դրսևորումն է, գոնե 8 տարի հետո նրան պետք է ճանաչեիք։ Բացի այդ, Ալիևը դեռ նրան համաներման ընդունում չի պարտադրել, հետևաբար համաներման մասին նոր օրենքը կարող եք սպասել միայն հաջորդ իշխանությունից։
Հ.Գ. Աշխարհում չեք գտնի որևէ իրապես ժողովրդավարական պետություն(բացառությամբ անգլո-ամերիկյան իրավական համակարգի երկիների),որտեղ համաներում չի հայտարարվել վերջին 8 տարվա ընթացքում»։



