Պատերազմի շանտաժ անողները հանրությանը դրել են անմիտի տեղ, երբ փորձում են հրամցնել, թե որևէ այլ ուժ բերելու է պատերազմի․ Հակոբ Բադալյան
Պարզապես մի բանական, ողջախոհ հարցադրում անենք այն պատերազմի շանտաժի հետ կապված, որ անում է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Քաղաքական որևէ ուժ, որը հավակնում է լինել Հայաստանի իշխանություն, ո՞ր դեպքում կանի որևէ քայլ, որը կպարունակի պատերազմի և ապակայունացման ռիսկ: Այդ հարցը ունի մի հետեւյալ պատասխան՝ այդպիսի քայլ որեւէ ուժ կանի միայն այն դեպքում, եթե տգետ է, հիմար, ապուշ: Ներեցեք այս ձեւակերպումների համար, բայց միայն ապուշ, տգետ, անմիտ ուժը գալով իշխանության՝ կանի քայլեր, որոնք կտանեն պատերազմի:
Իմ խորին համոզմամբ, Հայաստանում իշխանություն ստանձնելու հայտ՝ իրական հայտ ներկայացնող ուժերի շրջանում չկա որեւէ այդպիսի մի ուժ: Որեւէ ուժ այդպիսին չէ, որ ինքն իր իշխանության տակ փորի պատերազմի փոս: Հետեաբար, պատերազմի շանտաժ անողները պարզապես հանրությանն են դրել անմիտի, անգետի, հիմարի կամ ապուշի տեղ, երբ փորձում են հրամցնել այդպիսի պատկեր, թե որեւէ այլ ուժ բերելու է պատերազմի»,-նշել է նա:



