Թուրքիան գենդերային հավասարության համաշխարհային վարկանիշում 135-րդ տեղում է
Միջազգային տվյալների համաձայն՝ Թուրքիան գենդերային հավասարության համաշխարհային վարկանիշում 148 երկրի շարքում զբաղեցնում է 135-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության կանանց մասնաճյուղի գլխավոր նախագահ և Օսմանիյեի խորհրդարանի անդամ Ասու Կայայի գնահատմամբ՝ երկրում կնոջ կարգավիճակը շարունակում է մնալ սոցիալ-տնտեսական խնդիրների ազդեցության տակ․ կանայք հաճախ բախվում են աղքատության և անապահովության։
Նրա խոսքով՝ գործող տնտեսական քաղաքականությունը նպաստում է կանանց աշխատաշուկայից դուրս մղվելուն, ինչն արդեն համակարգային բնույթ է կրում։
Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր 10 կնոջից միայն 3-ն է ներգրավված աշխատաշուկայում, իսկ գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվում է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ կանանց շրջանում։
Քայան նաև ընդգծել է, որ Թուրքիան այս ցուցանիշով զիջում է մի շարք երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիային և Զիմբաբվեին, ինչը, նրա գնահատմամբ, մտահոգիչ միտում ունի։



