Իրանը թույլ է տվել պակիստանյան 20 նավերի հատել Հորմուզի նեղուցը
Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը Х սոցցանցում հայտնել է, որ Իրանը թույլ է տվել 20 նավերի՝ Պակիստանի դրոշի ներքո, անցնել Հորմուզի նեղուցով, ինչը նա անվանել է «խաղաղության նախակարապետ»։
Համաձայնագրի համապատասխան՝ Իրանը թույլ կտա երկու նավերի՝ Պակիստանի դրոշի ներքո, ամեն օր հատել կարեւոր ջրային ուղին, ասել է Դարը։
«Այս դրական հայտարարությունը նշանավորում է զգալի քայլ դեպի խաղաղություն եւ կամրապնդի մեր հավաքական ջանքերն այս ուղղությամբ»,- ասել է նա։
Վերջին շաբաթներին Իրանը տեղեկացրել է, որ արդեն թույլ է տվել մի քանի նավերի տարանցումը՝ կապված Պակիստանի հետ, ինչն օգնում է միջնորդ հանդիսանալ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցություններում։



