Էդ իրար հետ եք որոշե՞լ, որ պատերազմ է լինելու. հենց սա է մարդկանց էշի տեղ դնելը. Կարեն Բեքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ «ես չլինեմ, պատերազմ կլինի» մանիպուլյատիվ, անհեթեթ ու հանցագործ թեզին։

«Ցավում եմ, որ իշխող ուժի պատկերացմամբ՝ մեր հանրության մեջ կան մարդիկ, ովքեր կարող են Փաշինյանի հայտարարությունից իրենց համար իմաստներ վերցնել: Եթե պետության ղեկավարն ասում է՝ ես չլինեմ, պատերազմ կլինի, դա նշանակում է՝ էդ պետությունը չկա: Եթե անգամ ընդունենք, որ նա ճիշտ է ասում, և իրականում նման բան կա, ուրեմն Փաշինյանը պետությունը բերել-հասցրել է ավարտին: Նույն այդ մարդն օգոստոսի 8-ին Թրամփի՝ որպես վկա լինելը, բերել այստեղ, ամիսներով PR էր անում, թե բա՝ խաղաղությունը երաշխավորված է:

Եթե դու դրանից առաջ ասում ես՝ երաշխավորները, միջնորդները խաղաղություն չեն երաշխավորում, բա ո՞նց ես PR-ում Թրամփի մասնակցությունը, որը, ինչպես հետագայում բացահայտեց ընդդիմությունը, ընդամենը որպես վկա էր մասնակցում»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ նույն այդ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ հայտարարում էր՝ Թուրքիան եկել է, որ ավարտին հասցնի Հայոց ցեղասպանությունը: Հիմա ի՞նչ է եղել, Թուրքիան իրեն խոստացե՞լ է, երդվե՞լ է, որ էլ պատերազմ չի լինի, կամ ասում էր՝ արդեն խաղաղություն է, բա ի՞նչ պատերազմի մասին է խոսքը: 

«Մենք հիմա գործ ունենք մի իշխանության, մի քաղաքական ուժի հետ, ով 2018-ին եկել է իշխանության, 2020-ին ունեցել ենք պատերազմ, 2021-ին վերընտրվել է, 23-ին եղել է Արցախի էթնիկ զտումը, ռազմական տարբեր գործողություններ, կրկին զոհեր, Հայաստանի տարածքներ ներխուժումներ, հիմա նորից եկել-ասում է՝ ընտրվեմ, որ պատերազմ չլինի: Սա սեփական ժողովրդի նկատմամբ ամենանվաստացուցիչ վերաբերմունքն է, որ կարելի է պատկերացնել: Սա մարդկանց էշի տեղ դնել է:

Ի՞նչ ծրագրով է եկել իշխանության ու հիմա ի՞նչ է անում. դրանք իրար հետ հատում ունե՞ն. չունե՛ն: Մարդկանց վրա փորձեր է անում ու ասում՝ սովորում եմ: Քո սովորելու արդյունքում մարդիկ են զոհվում, աղետներ են լինում, տարածքային կորուստներ ենք ունենում… Եթե սենց բան ուրիշ երկրների մասին կարդանք, չենք հավատա…»,- ասաց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031