Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները. Նարեկ Կարապետյան
8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիրներից Նարեկ Կարապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1–ից կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով։
Նարեկ Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։
Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնու՞մ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ:
Փաշինյան, մենք կիմանանք, որ դու ազնիվ ես այն դեպքում, երբ վերադարձնես միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե:
Սամվել Կարապետյանը տնտեսությունը կուժեղացնի, միշտ հոգ կտանի թոշակառուների համար, ոչ թե Փաշինյանի նման մենակ ընտրություններից առաջ` սեփական աթոռը պահելու համար»։



