«Ինտեր»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից
Միլանի «Ինտեր»-ը դուրս մնաց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայից:
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ինտեր»-ը մրցեց նորվեգական «Բուդյո-Գլիմտ»-ի հետ ու զիջեց 1:2 հաշվով։ «Ինտեր»-ի կազմում միակ գնդակը խփեց Ալեսանդրո Բաստոնի, իսկ մրցակցի կազմում աչքի ընկան Իենս Պետեր Հոյգեն ու Հոկոն Էվիեն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ:
Թիմերի առաջին խաղում ևս հաղթել էր «Բուդյո-Գլիմտ»-ը՝ 3-1 հաշվով:



