Բաժիններ՝

Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան

«Անցած տարի է Երևանի քաղաքապետարանը նորոգել է Եռաբլուրի ճանապարհը, որն ամբողջովին քանդվել է,-Ֆեյսբուքյան եթերում հայտնել է հանրային գործիչ Արթուր Չախոյանը և հավելել,-  Մեծ ցավ եմ ապրում, որ քաղաքապետարանի «բարեկարգման» աշխատանքներն անորակ ձևով այստեղ են անցկացվել։ Այստեղ նման բան չպետք է տեղի ունենար։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հազար անգամ, եթե ոչ հարյուր հազար անգամ եկել է այստեղ տեսանյութեր էր հրապարակում, թե ինքը ինչ հզոր ղեկավար է, մատները տնկած նկարներ էին անում։

Ռոմի՛կ Մխիթարյան, է՞ս է ձեր սարքածը, սա ձեր կառավարման պատկերն է, նույն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տեռասայի նստարաններն են։

Սա խայտառակություն է, այն ոչ մի սահման չունի, անսահման է։ Մարդիկ, որ ամոթ ունենային նման աշխատանք չէին անի Եռաբլուրում և չէին գա PR-վելու այստեղ, մատները ցցած, թե իբր գործից շատ են հասկանում»,- ասաց հանրային գործիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս