Տեր հայր, կասե՞ք՝ կարևո՞ր է դիմացինին օգնելը
Տեր Զաքարիա քահանա Անանյան

«Դիմացինին օգնելու հիմնական պատճառներից է հավատքը, դրանից բխած սերը և այս երկուսի արդյունքում դիմացինի, քո նմանի մեջ Աստծո պատկերը տեսնելը»:
Տեր Տիրան քահանա Առուշանյան
«Որքան երջանիկ պետք է լինես, երբ օգնում ես դիմացինիդ, այսինքն՝ Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդուն: Աշխարհի ամենալավ բանն է: Օգնելու նման երջանիկ, կարևոր, մեծ քայլ չեմ պատկերացնում: Օգնել չի նշանակում միայն նյութապես աջակցել: Անշուշտ, եթե մարդը քաղցած է, նյութի, դրամի կարիք ունի, պետք է դրամ տաս, որ կարողանա հաց գնել:

Եթե մարդը նեղության մեջ է, վշտի, տառապանքի, ցավի մեջ է, ունի լուրջ խնդիրներ, կարելի է այցելել նրան, կողքին նստել, ձեռքը բռնել, զրուցել, մեր ներկայությամբ նրան պատվել, մեր խոսքերով նրան ուժ տալ, որ կարողանա դուրս գալ այդ փորձությունից: Դա ևս օգնություն է: Աստված մեզ տվել է ամեն ինչ, մենք էլ պետք է փորձենք տալ մեր դիմացինին»:
qahana.am



