Տեր Ղուկաս քահանա Բալայան «Մարդիկ կան, որոնք միս չեն ուտում, բայց դատապարտում են դրացուն, ընկերոջը, ամուսնուն, կնոջը, երեխային. բնականաբար, սա չի կարող լինել պահք։ Տիրոջը հաճելի է անձնաքննությունը, երբ մարդը քննում է ինքն իրեն, իր անձը: Բնականաբար, այսօրվա մեր դարում մարդիկ շատ են նյարդայնանում, բայց պահեցողության շնորհիվ մարդը լինում է խաղաղության մեջ՝ ինքն իրեն, իր […]
Մեր ժողովրդի կյանքում տարածված տարբեր սնահավատությունները ցույց են տալիս, որ ցավոք սրտի, լիարժեքորեն վստահություն չունենք Տիրոջ նկատմամբ:
«Դիմացինին օգնելու հիմնական պատճառներից է հավատքը, դրանից բխած սերը և այս երկուսի արդյունքում դիմացինի, քո նմանի մեջ Աստծո պատկերը տեսնելը»:
Աստված նախևառաջ սիրող հայր է: Նա ոչ թե պատժում, այլ հանդիմանում է, ավետարանական խոսքի համաձայն, թե Հայրը խրատում է իր զավակին:
«Իհարկե, Աստված ամենուր է, որտեղ էլ Նրան դիմես, բարձրացնես սրտիդ աղոթքը՝ դրսում, անտառում, այգում, տանը Աստված կլսի քո աղոթքը, բայց ինչպե՞ս կարող ես եկեղեցուց դուրս Աստծո հետ լինել, Աստծո Մարմինը ճաշակել»:
«Օրապահքը և շաբաթապահքը այն կարևոր միջոցներից են, որով մենք, պահելով մեր մարմինը աշխարհիկ տարբեր հաճույքներից, կարողանում ենք անցնել ինքնամաքրման ճանապարհ, մաքրել մեր հոգին նաև մեր մարմինը»: