Եկեղեցում ուշադրություն պետք է դարձնել ոչ թե մոմ վառելուն, այլ բարեպաշտական միջավայրի ձևավորման արդյունքում մարդու և Աստծո միջև անձնական կապին:
Պահքի ընթացքում չարը մեզ փորձում է ճանապարհի կեսից ետ քաշել: Երբ զգում եք, որ թուլացել եք և բերում եք տարբեր պատճառաբանություններ, արդարացումներ, ուշադրություն դարձրեք ձեր հոգևոր կյանքին՝ աղոթք, մասնակցություն Սուրբ Պատարագին, ժամերգություններին, Սուրբ Գրքի ընթերցանություն, ողորմածություն:
«Դիմացինին օգնելու հիմնական պատճառներից է հավատքը, դրանից բխած սերը և այս երկուսի արդյունքում դիմացինի, քո նմանի մեջ Աստծո պատկերը տեսնելը»: