Խոսքն էներգետիկ անվտանգության մասին է, կատակ բան չէ. Զախարովա

«Չենք կարող հստակ ասել, որ էներգետիկ նման համագործակցությունը երբեք չի ազդի ամբողջ տարածաշրջանի շահերի վրա»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՌԴ-ն առաջարկում մասնակցել ԹՐԻՓՓ-ին, երբ ՀՀ-ն հայտարարում է, թե նման հարց չի դիտարկվում, և ինչու է առաջարկում էներգետիկ համագործակցություն, երբ ՀՀ-ն նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ։

Նա նշեց, որ պատճառն այն է, որ Ռուսաստանն ու Հայաստանն արդեն ունեն երկարատև համագործակցություն այդ ոլորտում, ավելին՝ այն ամրապնդում է երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը։

Զախարովայի խոսքով, խնդիրն այն է, որ այս հարցերն ու թեմաները կատակի թեմաներ չեն, սրանք այնպիսի հարցեր չեն, որոնք կարելի է այսօր բարձրացնել, ապա վաղը սկսել դրանց համար գումար հավաքել, վաղը չէ մյուս օրը դնել ինչ-որ հիմք, ապա պարզապես հրաժարվել, ինչպես արեցին Ամերիկայում 24 թվականին։ «Սա էներգետիկ անվտանգության հարց է, հասկանո՞ւմ եք։ Եթե կլիմայական իրավիճակն այնպիսին լիներ, որ ջեռուցումն այլևս անհրաժեշտ չլիներ, կամ, օրինակ, գտնվեին այլ էներգիայի աղբյուրներ, գուցե, այո, հնարավոր կլիներ դրանով զբաղվել առանց անհրաժեշտ ուշադրության և պատասխանատվության»,- ասաց նա։

Շարունակելով՝ Զախարովան ասաց․ «Մենք խոսում ենք մեր ընդհանուր տարածաշրջանի մասին, մենք խոսում ենք էներգետիկ անվտանգության մասին, որտեղ, գիտեք, չեք կարող պարզապես գիծ քաշել և ասել, որ սա երբեք չի ազդի ամբողջ տարածաշրջանի շահերի վրա։

Կարդացեք նաև

Եվ ամենակարևորը՝ մենք տարիներ շարունակ եղել ենք Երևանի հուսալի գործընկերներն այս հարցում։ Սրանք բոլոր այն փաստարկներն են, որոնք ես բերել եմ»։

Տեսանյութեր

Լրահոս