«Չենք կարող հստակ ասել, որ էներգետիկ նման համագործակցությունը երբեք չի ազդի ամբողջ տարածաշրջանի շահերի վրա»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է ՌԴ-ն առաջարկում մասնակցել ԹՐԻՓՓ-ին, երբ ՀՀ-ն հայտարարում է, թե նման հարց չի դիտարկվում, և ինչու է առաջարկում էներգետիկ համագործակցություն, երբ ՀՀ-ն նոր պայմանավորվածություններ է ձեռք բերել ԱՄՆ-ի հետ։
«Հայաստանն ազատ է համագործակցել այն գործընկերների հետ, որոնց անհրաժեշտ է համարում։ Այնուամենայնիվ, ամերիկյան տեխնոլոգիայի ընտրությունը հարցեր է առաջացնում, նաև՝ Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր ատոմակայանները»,- այս մասին այսօր ավանդական ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ էներգետիկ համագործակցությանն ու Հայաստանում ամերիկյան փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու պայմանավորվածությանը։
Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն աշխատանքային այցով ժամանել էր Երևան, որից հետո՝ մեկնել Բաքու: Սպիտակ տան հաղորդագրությունների համաձայն՝ ուղևորությունը կնպաստի Թրամփի նախաձեռնություններին և TRIPP (Trump Initiative for Peace and Prosperity) միջազգային նախագծի առաջխաղացմանը, որի շուրջ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել անցյալ տարի: