Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում,բնականաբար, չէր կարող շրջանցել Հայաստանի վերազինումը, ինչի հետ կապված Ադրբեջանը վաղուց է պահանջներ առաջ քաշում, որ պետք է սահմանափակումներ մտցվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ և ՀՀ բանակաշինության, ռազմական քաղաքականության մեջ, որոնց համար հենց Նիկոլ Փաշինյանն է լեգիտիմ հիմքեր ստեղծել, ինչի մասին բազմիցս գրել ենք:
«Ժողովուրդը շատ բան չի տեսնելու և չի տեսնելու նաև նրա պատճառով, որ Փաշինյանը կարողանում է շոուներ բեմադրելով՝ փակել ժողովրդի աչքերը և հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին. այդ տանդեմն է Փաշինյանին զմռսել Հայաստանի վարչապետի աթոռին։ Այն, որ ընդդիմության մոտ առ այս պահը չի ստացվում նրան հեռացնել, դրա պատճառն այն է, որ ընդդիմությունը պայքարում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»,- ասաց Մարգարիտ Եսայանը։
Պատերազմի հարցում կարծես արդեն իսկ ձևավորվում է որոշակի կոնսենսուս, պարզապես քննարկվում են դրա հնարավոր ժամկետները՝ դա տեղի կունենա Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ դրանից հետո, կամ գուցե դա կպայմանավորվի Ռուսաստանի, հնարավոր է՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ելքով։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ահազանգում է՝ Ալիևը պատրաստվում է պատերազմի, ուստի հայ հասարակությունը պետք է ոչ թե հետևի, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այլ տեսնի՝ ինչ է անում Ալիևը։
Հայաստանը հավակնում է դառնալ աշխարհում առաջին պետությունը, որը գործնականում չունի պետական շահ։ Առաջին հայացքից դա անտրամաբանական է թվում, բայց մի՞թե կարող էր, ասենք, 5 կամ 10 տարի առաջ տրամաբանական թվալ այն ամենը, ինչ արդեն կատարվել է Արցախի հետ ու տեղի է ունենում Հայաստանում։ Խոսքը հռչակագրային պետական շահի մասին չէ, որի մասին լեզվից թույլ իշխանությունը բարձրաձայնում է աջ ու ձախ։
«Ժողովրդին մոլորեցնելը բավական է, մենք այսօր իսկապես մեր անվտանգության խնդիրներն ինքներս ենք առաջացնում, և սա է իրականությունը։ Հիմա մենք, որ սա ասում ենք, ասում են՝ ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, իրականությունը չասենք, դրա մասին չխոսենք, որ հանկարծ ուրիշի ջրաղացին ջուր չգնա, հա՞, այս ամենը կործանարար է, նոր պատերազմի շեմ է մեզ համար»,- հավելեց պատգամավորը։
«Պետական կառույցներում կոնկրետ անորոշություն էին ստեղծում կարդային հավալայով՝ մարդկանց անընդհատ այստեղ-այնտեղ տեղափոխելով, և դա այն դեպքում, երբ նրանք դեռ չէին էլ հասցրել իրենց պաշտոններին սովորել, իսկ 18-19 տարեկաններին բերում նշանակում էին խորհրդականներ։