168TV-ի «ԶԵՆԻԹ/ZENIT» հաղորդաշարում կրոնագետ, փիլիսոփա, քաղաքական վերլուծաբան Վարդան Խաչատրյանը ներկայացնում է Ադրբեջանի ընթացքը՝ սպասվող պատերազմի շեմին:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կրոնագետ, սոցիոլոգ և փիլիսոփա Վարդան Խաչատրյանն է:
Վեհարանի վրա գրոհը նմանը չունեցող դեպք է, առավել ևս՝ հայկական պետականության պայմաններում։ Դա իրերի բնությունից դուրս ընկնող երևույթ էր, ծայրահեղ մի ակտ, որն իր արձագանքն ունենալու է դեռևս երկար։ Այն ամենը, ինչը երբևէ չի եղել, և մեկ անգամ տեղի է ունենում, դրա արձագանքը և բացասական հետևանքներն անհրաժեշտ է լինում վերացնել տասնամյակների ընթացքում։
Վարդան Խաչատրյանը նաև ընդգծեց՝ հասարակության մեջ քաղաքականությունից դուրս ոչինչ չկա, գոյություն չունի, նույնիսկ ջրամատակարարումն ու գազամատակարարումն ունեն քաղաքական հենք։ Չկա մարդ, որը դուրս է քաղաքականությունից, և գոյություն չունեն արգելանքներ որևէ մեկի կողմից քաղաքականությանը մասնակցելու համար։