Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված են բանակցություններ ամերիկացի գործընկերների հետ՝ հնարավոր խաղաղ համաձայնագրի մանրամասների շուրջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին հարվածներ չհասցնելու որոշումն ինքնուրույն է կայացրել:
Հունվարի 17-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամնետ հիմնադրամից։
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ավագը հանդես կգա «Նոայում»: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
Ամերիկյան ռազմանավի՝ Թայվանի նեղուցով անցնելու ֆոնին Չինաստանի զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստության վիճակի։
Հունվարի 17-ին, ժամը 09։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ։
ԱՄՆ պետքարտուղարությունը իր X սոցիալական ցանցի պարսկերեն էջում հայտարարել է, որ ստացել է տեղեկություններ այն մասին, թե Իրանը հնարավոր հարվածներ է նախապատրաստում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ։
Իրանում բողոքի ցույցերի օրերին այրվել է ավելի քան 50 մզկիթ և 180 շտապօգնության մեքենա։ Այս մասին նշված է Ռուսաստանում Իրանի դեսպանատան կողմից TASS-ին փոխանցված նյութերում։
Հզոր սառնամանիքային անտիցիկլոնը պատել է գրեթե ամբողջ Ռուսաստանը՝ անոմալ ցածր ջերմաստիճան բերելով Սիբիրում և Ուրալում (մինչև -50°C): Այս մասին հայտնել է Հիդրոմետերոլոգիական կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Որպես գործարար՝ Սամվել Կարապետյանը օգնել է տասնյակ հազարավոր հայերի, արդիականացրել կրթահամալիրներ և հիվանդանոցներ, աջակցել աղքատության դեմ պայքարող մարդկանց։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Օրերս Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքի իրականացումը կտեսնեն այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ այն կարևոր է Կենտրոնական միջանցքի համար»։
Այսօր մեր մեծ ընտանիքը ունեցավ ծանր կորուստ։ Մահացել է Մուրադ Հասրաթյանը։ Նա իր հոր` Մորուս Հասրաթյանի, իր մոր` Սիրանույշ Մարտիրոսյան-Հասրաթյանի և իր մեծ ընտանիքի շատ անդամների պես հավատում էր պատմությանը, դրանում հայերի նշանակալից դերին և ստանձնել էր հայկական ժառանգության պահապանի դերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն հայտարարել է, որ ճիշտ ժամանակին կդառնա Վենեսուելայի առաջին կին նախագահը ՝ չհստակեցնելով, թե կոնկրետ երբ: Այս մասին նա հայտարարել Է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է rbc.ru-ն։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Հատուկ նշանակության ուժերի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Սա խուլիգանության մեղադրանք է «հետույք» բառի համար. Մելիքյան
Վարդան Ղուկասյանին կրկին ԱԱԾ մեկուսարան են տեղափոխել. բժիշկներին թույլ չտվեցին մտնել ներս. ահազանգ
ԱՄՆ դատավորը ուրբաթ օրը հրահանգել է Մինեսոտայում ներգաղթի դեմ պայքարին մասնակցող դաշնային իրավապահ մարմիններին դադարեցնել պղպեղի ցողումը, խաղաղ ցուցարարների ձերբակալումը և կանգնեցումը, հաղորդում է NBC News-ը։
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) ավիաընկերություններին կոչ է արել ժամանակավորապես խուսափել Իրանի օդային տարածքից՝ անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։
ԵՄ դեսպանի արձագանքը «Իմնեմնիմի»-ի գործին շատ վատն է. Մելիքյան
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց հակաիշխանական ակցիա է կազմակերպվել։ Մասնակիցիները որոշել են երթով գնալ Կապույտ մզկիթ, սակայն իրավապահները թույլ չեն տվել և 7 հոգու բերման են ենթարկել։
Ինչպե՞ս կարող է պատշաճ ՄԻՊ-ը Սամսոնյանի հարցով ընթացակարգ չսկսի. Մելիքյան
Դե, ինչ՝ կարծեք թե Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է՝ դատելով նախագահ Թրամփի այն հայտարարությունից, որ իրեն ոչ ոք չի համոզել, այլ հենց ինքն է համոզվել, որ հարված հասցնելը նպատակահարմար չէ։
Ռուսաստանը ծրագրում է 2026 թվականին սկսել Երկրի «Զորկի» հեռահար զոնդավորման արբանյակների սերիական արտադրությունը, հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը։ Սարքն իրենից ներկայացնում է SpaceX ընկերության Starlink-ի նմանօրինակը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
ԵՄ նախկին դեսպանի համար նման հարցերը ներքին գործ չէին, Սվիտալսկին դատերի էր մասնակցում. Մաթևոսյան
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ներկայում ապահովված է անհրաժեշտ էլեկտրաէներգիայի պահանջվող ծավալի միայն կեսը։
Ինտերնետի ազատությանը հետևող «ՆեթԲլոքս» ընկերության տվյալներով՝ ավելի քան 200 ժամվա արգելափակումից հետո Իրանում այսօր առավոտից դանդաղորեն վերականգնվում է ինտերնետային կապը: «ՆեթԲլոքս»-ը, սակայն, հայտնում է, որ ողջ երկրի տարածքում ինտերնետային կապի ընդամենը 2 տոկոսն է վերականգնվել, ամբողջական կամ կայուն վերականգնման մասին վկայող տվյալներ չկան:
Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր։ Այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ֆիցոն ԱՄՆ այցի նախօրեին։
Հիբրիդային պատերազմը 21-րդ դարի քաղաքական պայքարի ամենավտանգավոր և ամենաքողարկված ձևերից է։ Այն այլևս չի սահմանափակվում զինված բախումներով կամ դասական դիվանագիտական ճնշումներով․ դրա առանցքում տեղեկատվությունն է, հոգեբանական ազդեցությունը, հանրային ընկալումների ձևավորումը և իրականության աղավաղումը։ Հիբրիդային պատերազմի գլխավոր թիրախը ոչ թե սահմանն է, այլ՝ հասարակության գիտակցությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցելու հունվարի 19-23-ը Դավոսում անցկացվելիք տնտեսական ֆորումին։