ԱՄՆ դատարանն արգելել է իրավապահ մարմիններին պղպեղային գազի օգտագործումը և խաղաղ ցուցարարների ձերբակալությունը
ԱՄՆ դատավորը ուրբաթ օրը հրահանգել է Մինեսոտայում ներգաղթի դեմ պայքարին մասնակցող դաշնային իրավապահ մարմիններին դադարեցնել պղպեղի ցողումը, խաղաղ ցուցարարների ձերբակալումը և կանգնեցումը, հաղորդում է NBC News-ը։
Մինեսոտայի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Քեթրին Մենենդեսի կայացրած նախնական դատական արգելքը տարածվում է այն դաշնային գործակալների և սպաների վրա, որոնք ներգրավված են ներգաղթի դեմ ուղղված սկանդալային «Metro Surge» արշավում։ Այս արշավը նախաձեռնել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, ով խոստացել է ամբողջ երկրում հավաքագրել հանցագործ միգրանտներին՝ արտաքսման նպատակով։
Մենենդեսը գրել է, որ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ առաքելությունը չի ավարտել իր աշխատանքը, կամ քանի դեռ պայմաններն այնպիսին չեն դարձել, որ դրա կարիքն այլևս չլինի։
Դատավորը հայտարարել է, որ Մինեսոտայում դաշնային գործողությունը սկսվել է դեկտեմբերի 4-ին: Որոշումը հրահանգում է դաշնային իրավապահ մարմիններին դադարեցնել գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, այդ թվում՝ նրանց հանդեպ, ովքեր հանդես են գալիս դաշնային գործակալների և սպաների դեմ:
Ուրբաթ օրը կայացված որոշման համաձայն՝ դատական արգելքն այս պահին արգելում է «պատժիչ միջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցում են խաղաղ և ոչ կառուցողական (ոչ բռնի) բողոքի գործողություններին, ներառյալ՝ Metro Surge գործողության ընթացքին հետևելը»:
Դաշնային իրավապահ մարմիններին նաև հրամայվել է չկալանավորել կամ չձերբակալել օրինական ցուցարարներին, որպես ամբոխը ցրելու միջոց՝ չօգտագործել պղպեղի սփրեյ և չկաանգեցնել տրանսպորտային միջոցները, եթե չկա հիմնավոր կասկած, որ ուղևորները խոչընդոտում են դաշնային գործակալների և ներգաղթի իրավապահ մարմինների աշխատակիցների ջանքերին։
