Starlink-ի ռուսական համարժեքի սերիական արտադրությունը կսկսվի 2026 թվականին

Ռուսաստանը ծրագրում է 2026 թվականին սկսել Երկրի «Զորկի» հեռահար զոնդավորման արբանյակների սերիական արտադրությունը, հայտնել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Բականովը։ Սարքն իրենից ներկայացնում է SpaceX ընկերության Starlink-ի նմանօրինակը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

««Զորկի» արբանյակը մի սարք է, որը նկարահանումներ է անում տիեզերքից և այդ նկարահանումների հիման վրա ստեղծվում են թվային քարտեզներ, որոնցով հետագայում տեղաշարժվում են անօդաչու սարքերը»,- «Առաջին ալիքի» եթերում ասել է Բականովը։

«Ռոսկոսմոսի» ղեկավարը հստակեցրել է, որ մինչև 2027 թվականը ուղեծրում պետք է տեղակայվի ավելի քան 300 «Զորկի» արբանյակներից բաղկացած խումբ։

Նրա խոսքով՝ համակարգը կարևոր է այն տարածքները կապով ապահովելու համար, որոնք ընդգրկված չեն վերգետնյա ցանցերով։

Տեսանյութեր

Լրահոս