ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ավիաընկերություններին կոչ է արել խուսափել Իրանի օդային տարածքից

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) ավիաընկերություններին կոչ է արել ժամանակավորապես խուսափել Իրանի օդային տարածքից՝ անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։

Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները և այն հանգամանքը, որ իրանական հակաօդային պաշտպանության ուժերը տեղափոխվել են բարձր մարտական պատրաստության ռեժիմ, Tehran FIR պատասխանատվության գոտում օդային օբյեկտների սխալ նույնականացման մեծ հավանականություն կա։

EASA-ն ընդգծում է, որ քաղաքացիական չվերթների իրականացումը Իրանի օդային տարածքով ներկայում ռիսկային է՝ կապված ինչպես սպառազինության և ՀՕՊ համակարգերի հնարավոր կիրառման, այնպես էլ զենիթահրթիռային համակարգերի օգտագործման հավանականության հետ։

Գործակալությունը խորհուրդ է տալիս ավիաընկերություններին վերանայել թռիչքային երթուղիները և խուսափել Իրանի օդային տարածքից՝ մինչև անվտանգության իրավիճակի կայունացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031