Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 50 մզկիթ և 180 շտապօգնության մեքենա է այրվել․ TASS
Իրանում բողոքի ցույցերի օրերին այրվել է ավելի քան 50 մզկիթ և 180 շտապօգնության մեքենա։ Այս մասին նշված է Ռուսաստանում Իրանի դեսպանատան կողմից TASS-ին փոխանցված նյութերում։
«Հարձակումներ շտապօգնության վրա. երեք օրվա ընթացքում այրվել է 180 շտապօգնության մեքենա։ Վնասը մայրաքաղաքում. միայն Թեհրանում հրկիզվել է 26 բանկ և 25 մզկիթ։ Հարձակումներ կրոնական օբյեկտների վրա. ողջ երկրի տարածքում հարձակումների և հրկիզումների է ենթարկվել 53 մզկիթ, ինչն աննախադեպ է ոչ միայն Իրանում, այլև բոլոր մուսուլմանական երկրներում», – ասված է նյութերում։
Դեսպանատան տվյալներով՝ նաև հաշվեհարդարներ են տեղի ունեցել վիրավորների նկատմամբ։
«Վիրավորներին վերացնում էին։ Դեպքերից մեկի ժամանակ, երբ մարդիկ փորձում էին վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, «կամավորների» մի խումբ առաջարկել է օգնել նրանց, սակայն ավելի ուշ բոլոր 11 վիրավորներին հայտնաբերել են գլխին արձակված կրակոցներով», – նշվում է հոդվածում։
