Բաժիններ՝

Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել

Հզոր սառնամանիքային անտիցիկլոնը պատել է գրեթե ամբողջ Ռուսաստանը՝ անոմալ ցածր ջերմաստիճան բերելով Սիբիրում և Ուրալում (մինչև -50°C): Այս մասին հայտնել է Հիդրոմետերոլոգիական կենտրոնի գիտական ​​​​տնօրեն Ռոման Վիլֆանդը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Նրա խոսքով՝ անտիցիկլոնի ազդեցությունը զգացվում է երկրի արևմտյան սահմաններից մինչև Խաղաղօվկիանոսյան ափ։

Նորմայից ամենազգալի շեղումները՝ մինչև 15-20 աստիճան, սպասվում են Սիբիրում։ Օմսկի, Տոմսկի, Նովոսիբիրսկի, Կեմերովոյի, Իրկուտսկի մարզերում, Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասերում, ինչպես նաև Տուվայում, Խակասիայում, Բուրյաթիայում և Զաբայկալիեում բացառիկ ցուրտ եղանակ կհաստատվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս